Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

Այս պահին նախարարությունը քննարկում է ուսուցիչների ազգային չափորոշիչների գաղափարը

Սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի և դպրության օր։ Այս տարի այդ օրը համընկավ հանգստյան օրերի հետ, և տարբեր կողմերից քննադատություն հնչեց առ այն, որ 38 հազար ուսուցիչ ոչ աշխատանքային օրով կանչվել է աշխատանքի, բայց նրանք դրա համար չեն վճարվելու։

«Իրականում սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օր է, և բոլորս էլ գիտենք, որ այդ օրը որևիցե դասապրոցես չի լինում, այդ օրը տոնական օր է։ Իրականում, որքան էլ կային քննադատություններ, այդքան էլ նույն ուսուցիչների կողմից կային պնդումներ, որ սա Գիտելիքի տոն է, և մենք պարտավոր ենք մեր նոր աշակերտներին ընդունել դպրոց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը։

Կրթության տարբեր փորձագետներ, տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ փաստում են, որ կրթության բարեփոխումների հետ կապված շատ գործընթացներ տեղի են ունենում փակ դռների հետևում․ չկա հանրային քննարկում, և որ իրենք ներգրավված չեն այդ քննարկումներին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս քննադատություններին․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց․ «Ես այդ քննադատության մեջ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ տարր տեսնում եմ, հիմնականում՝ սուբյեկտիվ։ Օրինակ՝ համընդհանուր ներառական կրթության անցնելու ժամանակ ոչ միայն մանկավարժներ էին ներառվել այդ աշխատանքային խմբի մեջ, այլ նաև հասարակական կազմակերպություններ և, բնականաբար, բոլոր ուսուցիչները կամ նույնիսկ տնօրենները չէին կարող ներգրավվել այդ քննարկմանը։ Այս առումով ես այնքան էլ համաձայն չեմ իրենց հետ։ Ճիշտ է՝ նրանք բոլորը ներգրավված չէին քննարկմանը, բայց միանշանակ այդ քննարկումները դրվելու են հանրային քննարկման․ որևէ նորմատիվային ակտ առանց հանրային քննարկման չի ընդունվելու։ Մենք առցանց հետևում ենք և՛ առաջարկություններին, և՛ քննադատություններին, որոնք ընդունում ենք ի գիտություն և շատ դեպքերում նաև հաշվի ենք առնում»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում