Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

ՍԴ որոշում Քոչարյանի գործում և ներքաղաքական նոր էջ. ով է հեղինակը

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող նրա պաշտպանների գործը, եթե, իհարկե, վերջին պահին դատարանը դարձյալ չկայացնի այն հետաձգելու որոշում, ինչպես կայացրեց օգոստոսի 29-ին նախատեսված քննարկման համար: ՍԴ-ն քննելու է այն հոդվածների սահմանադրականությունը, որոնցով որոշվել է երկրորդ նախագահի խափանման միջոցը: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ կա այդ հոդվածների սահմանադրականության հարց, ապա, մեծ հավանականությամբ, ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Կամ իշխանությունը պետք է սահմանի ՍԴ «խափանման միջոց»՝ հայտարարելով ՍԴ որոշումը չճանաչելու մասին: Հնարավոր է դիտարկել, իհարկե, իրադարձությունների զարգացման մի շարք սցենարներ, սակայն մի բան աներկբա է, որ բոլոր դեպքերում ՍԴ որևէ որոշում լինելու է ներքաղաքական իրավիճակի առնվազն նոր էջ: Ով է գրելու այդ էջը՝ սա է հարցը:

Շատ են իհարկե նաև ենթահարցեր՝ սկսած այն հանգամանքից, թե ՍԴ-ն, այդուհանդերձ, ինչո՞ւ որոշեց հետաձգել քննարկման մեկնարկը՝ օգոստոսի 29-ից տեղափոխել այն սեպտեմբերի 3: Մեծ է հավանականությունը, որ պատճառը քաղաքական հանգամանքներն էին, այլապես, եթե խնդիրը զուտ մասնագիտական-իրավական էր, ապա ուսումնասիրություններ կարող էին արվել նաև քննարկման ընթացքում: Կամ՝ նշանակո՞ւմ է արդյոք, որ ՍԴ-ն նախատեսում է կայացնել շատ արագ որոշում, չձգել քննարկումը հանրային դժգոհության և բողոքի ակցիաների առիթ չտալու համար, քանի որ ենթադրվում է, որ կլինեն Սահմանադրական դատարանի դեմ ակցիաներ, որոնց մասին ազդարարվել է ֆեյսբուքյան տարբեր հարթակներում: Մյուս կողմից, այդ մտահոգության պարագայում, ՍԴ-ն հարցը չպետք է քններ ընդհանրապես, և, ըստ այդմ, խնդիրը թերևս այլ է և գտնվում է իսկապես քաղաքական հանգամանքների հարթության վրա:

Ի՞նչ է տեղի ունեցել անցնող օրերի ընթացքում, և արդյո՞ք օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են բաներ, որոնք էական ազդեցություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը քննելու ՍԴ տրամադրության հարցում:

Արդյո՞ք այդ շարքում կարող է լինել այն, որ ՍԴ-ն սպասում էր երկրորդ նախագահի ծննդյան տարեդարձի առիթով ՌԴ նախագահի շնորհավորանքին և դրա համատեքստին: Միևնույն ժամանակ, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ մեկ այլ հետաքրքիր բան՝ Ամուլսարի թեժ հարցում «բացվեց» ՌԴ դեսպանը, որն օգոստոսի 30-ին լուսանկար հրապարակեց Ջերմուկում իր հանգստից, անշուշտ, հիանալի պատկերացնելով ամուլսարյան թնջուկի համատեքստում դրա ընկալման հնարավոր տոնայնությունը: Իսկ մեկ այլ հետաքրքիր հանգամանք է և այն, որ մինչև սեպտեմբերի 4-ը շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունն էլ պետք է պատասխանի վարչապետին՝ կա՞ Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ անհրաժեշտություն, թե՞ ոչ: Ի դեպ, սեպտեմբերի 2-ին Ամուլսարի և «Լիդիան»-ի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով իր մտահոգությունն է հայտնել հայ-ամերիկյան Առևտրի պալատը՝ խոսելով այն մասին, որ կառավարությունը պետք է բացահայտի, թե ինչ հանքարդյունաբերող ընկերություններ են կանգնած հարցում «Լիդիան»-ի դեմ արշավում:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում