Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Որոշ ժամանակ անց մարդկանց մեջ զայրույթ է առաջանալու. «Հերի՛ք է նախկինների դեմ պայքարեք, հիմա ենք ուզում լավ ապրել»

«Քանի որ վարչապետը հեղափոխությունից 1.5 տարի անց չի ներկայացրել և չի էլ կարողանալու ներկայացնել Հայաստանի զարգացման տեսլականը, ստիպված է զբաղվել նախկինների դեմ պայքարելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Ըստ  մեր զրուցակցի՝ վարչապետն այժմ խնդիր ունի իր կողմնակիցներին պահելու շուրջը, ուստի դրա միակ հնարավորությունը նախկինների դեմ պայքարն է. «Բայց այս պահին դա չունի այն PR ազդեցությունը, ինչ կար հեղափոխությունից հետո մի քանի ամսվա ընթացքում։ Այն ժամանակ հասարակությունը դա այլ ձև էր ընդունում. ահա իրենց տասնամյակներ շարունակ կեղեքած մարդիկ կալանավորվում են, իսկ հիմա նման նորությունները 3-3.5 ժամվա կյանք են ունենում, իսկ լավագույն դեպքում՝ 1-1.5 օրվա։ Հասարակության վրա դա այլևս որևէ ազդեցություն չի թողնում, իհարկե ֆանատիկոս կողմնակիցները գուցե ոգևորվեն, բայց այդ զանգվածն արդեն քիչ է, մեծամասամբ դա այլևս դրական ազդեցություն չի թողնում»։

Բադալյանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց դա նույնիսկ զայրույթ առաջացնի. «Մարդիկ կասեն՝ հերիք է պայքարեք նախկինների դեմ, հիմա ենք ուզում լավ ապրել, ապագայում լավ ապրելու երաշխիք ունենալ, իսկ նախկիններին կալանավորելը դեռևս լավ ապրելու երաշխիք չէ։ Կա մի միֆ, որ դեռևս հեղափոխության ժամանակ էր ակտուալ՝ ահա Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում կեղեքած գործիչները միլիարդավոր դոլարներ ունեն, եթե մենք նրանց կալանավորենք, այդ դոլարները կվերցնենք, կպետականացնենք, ու դա կծառայեցվի հասարակության շահերին։ Բայց մենք տեսանք, որ այդ գումարները կամ չկան, կամ էլ լավ են պահել»։

Ըստ փորձագետի՝  հասարակությունն այլևս այդ ձերբակալություններով չի ոգևորվում, և կամաց-կամաց դա նույնիսկ բացասական ազդեցություն է թողնում։

https://www.youtube.com/watch?v=D1ofVrxjgGM&feature=youtu.be&fbclid=IwAR17nMWGzy4CRbYLbLsvuOrdxnmBRfP53-EGPTsw5eGy5EJ-NQBsEGpx37g

Ինչ վերաբերում է վարչապետի տարածած վերջին արխիվային տեսանյութերից մեկին, թե ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու, Արմեն Բադալյանն ասաց. «Դա նույն շարքից է։ Եվ ի դեպ՝ 1.5 տարվա ընթացքում մենք տեսանք, որ լավ էլ պլստում են։ Մենք տեսանք, որ հայտնի օլիգարխ եղբոր նկատմամբ ոչ մի գործողություն չիրականացվեց, թեպետ, ըստ լրատվամիջոցների, նա մի շարք բիզնեսներում 50/50 մասնաբաժին ուներ։ Ավելին՝ հենց նշված կենդանու մականունով մի գործիչ կար, որը վերջին տարիների հայտնի օլիգարխներից էր, բայց նրա նկատմամբ ոչ մի գործողություն տեղի չունեցավ։ Այսինքն՝ կան մի շարք օլիգարխներ, որոնք լավ փող են աշխատել, բայց 1.5 տարվա ընթացքում վարչապետը նրանցից ոչ մեկից ոչ մի կոպեկ չկարողացավ վերցնել։ Անգամ երկրորդ նախագահի մասին, երբ շատ են գրում, որ նա 4  կամ 7 միլիարդ ունի, մենք տեսնում ենք, որ  նույնիսկ 40 միլիոն չեն կարողանում վերցնել։ Ուստի վարչապետի այդ գրառումն էլ PR  տեխնոլոգիա է, որը ոչ մեկի վրա ազդեցություն չի թողնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում