Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի համար կա՞ անակնկալ. հրաժարական և փոփոխություն՝ Վրաստանում

Վրաստանում հրաժարական է ներկայացրել այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարում է ավարտված:

Բախտաձեն այդ պաշտոնում էր հայտնվել նախորդ տարվա հունիսին, երբ Վրաստանում եղան հանրային հուզումներ, որոնք վերաճել էին իշխող «Վրացական երազանքի» հանդեպ դժգոհության: Իրավիճակը լիցքաթափվեց վարչապետի փոփոխությամբ: Միաժամանակ, բոլորի համար է ակնառու, որ Վրաստանի դե ֆակտո ղեկավարը «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Վրաստանում վարչապետների փոփոխությունն արդյոք որևէ կերպ նշանակելո՞ւ է Վրաստանի պետական քաղաքականության փոփոխություն: Որովհետև այդ իմաստով է, որ Հայաստանի դիտանկյունից քննարկման կարիք ունի հարցը:

Անցնող մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Վրաստանի նոր վարչապետների միջև ձևավորվել էր բավականին լավ հարաբերություն, որն արտահայտվում էր թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ֆորմատի հանդիպումներում: Հիմա, երբ Վրաստանում լինելու է նոր վարչապետ, Հայաստանը և հայ-վրացական հարաբերությունը պետք է ադապտացվե՞ն նրան, թե՞ խնդիրը լինելու է պարզապես անձնական ծանոթությունը, իսկ քաղաքականությունը գծված է այլ մակարդակում՝ Բիձինա Իվանիշվիլիի:

Այդ տեսանկյունից, ի դեպ, պետք է արձանագրել, թե արդյոք Հայաստանի նոր իշխանությունն այս անցնող մեկուկես տարվա ընթացքում ունեցե՞լ է շփում Իվանիշվիլիի՝ Վրաստանի դե ֆակտո առաջնորդի հետ: Դա բավականին կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակում է հայ-վրացական հարաբերության հեռանկարը: Ի վերջո, այդ հարաբերությունն ունի ոչ միայն երկկողմ, այլև ռեգիոնալ և միջազգային էական նշանակություն, որովհետև Կովկասի անվտանգության համակարգը կա՛մ կառուցվելու է հայ-վրացական առանցքում՝ դրա շուրջ Արևմուտք-Ռուսաստան պայմանավորվածությամբ, կա՛մ ռուս-թուրքական առանցքում, որտեղ պայմանավորվածությունները լինելու են Հայաստանի և Վրաստանի հաշվին, ոչ թե նրանց շուրջ: Կա՞ այդ թեմայով հայ-վրացական լայն երկխոսություն իշխանությունների մակարդակում, և ի՞նչ ընկալում ունի այդ երկխոսությունը Վրաստանի իրական իշխանության՝ Իվանիշվիլիի մակարդակում: Այդ պատկերի ֆոնին պարզ կլինի, թե Վրաստանում վարչապետի փոփոխությունն ինչ խնդիր է պարունակում Հայաստանի համար կամ ինչ հնարավորություն, կամ ընդհանրապես՝ ինչ է ենթադրում հայ-վրացական հարաբերության տեսանկյունից:

Հատկանշական է այն, որ փոփոխությունը տեղի է ունենում կարծես թե ներքաղաքական կայունության պայմաններում: Ավելին, այն շրջանում, երբ Վրաստանում հանրային մեծ հուզումներ և ոստիկանության հետ բախումներ էին հայտնի հակառուսական տրամադրությունների և աղմկոտ պատմության շրջանակում, վարչապետի պաշտոնանկություն, անգամ ներքին գործերի նախարարի պաշտոնանկություն չեղավ, իսկ այժմ, երբ ամեն ինչ կարծես թե հանդարտվել է, տեղի է ունենում վարչապետի փոփոխություն, իսկ հավանական փոխարինող է դիտվում հենց ներքին գործերի նախարարը: Դա նշանակում է, որ այդուհանդերձ խորքային, այսպես ասած՝ քաղաքական կուլիսների մակարդակում զարգացել են լուրջ գործընթացներ: Որքանո՞վ է Երևանը տիրապետում դրանց, և Վրաստանի վարչապետի հրաժարականի մեջ կա՞ն արդյոք անակնկալներ Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում