Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը BBC-ին տված հարցազրույցում խոստացել է Կառլ Ֆրոչին թոշակի ուղարկել: «Մենամարտից հետո Ֆրոչը կարող է մտածել թոշակի գնալու մասին», – ВВС Sports-ի հետ զրույցում ասել է Աբրահամը: Հիշեցնենք, որ Աբրահամ-Ֆրոչ WBC չեմպիոնական մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հելսինկիում: Աբրահամը չի մոռացել հարցազրույցի ժամանակ հիշել Հայաստանում ապրած տարիների մասին: «Մենք սովորական հայկական ընտանիք էինք: Ես սովորական տղա էի: Լավ էի սովորում դպրոցում եւ շատ էի աշխատում: Հայաստանի մասին միշտ ջերմությամբ եմ հիշում»,- նշել է Աբրահամը: