«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», – իրանական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Իրանում հիշեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵԱՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։
Մինչ այդ՝ այս տարվա փետրվարին, Իրան էր այցելել Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։