Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախկինների ագրեսիվ քարոզչությանը արդյունավետ հակադարձելու համար բավարար աշխատանք չի կատարվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին նիստ է անելու և քննարկելու է Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքների սահմանադրականությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել այդ գործով։

– Հնարավոր զարգացումները կախված են նրանից, թե որքանով է նախկին համակարգը, ի դեմս Հրայր Թովմասյանի, ունակ վերահսկելու Սահմանադրական դատարանի անդամներին, որոնց գոնե մի մասի կապերը նախկին համակարգի հետ արդեն իսկ պիտի առանձին քննության առարկա դարձած լինեին: Առհասարակ, մեղադրանքների սահմանադրականությունը քննող գործը վարույթ ընդունելն ըստ էության անհիմն էր. այն Մարտի 1-ի գործի դատաքննությունն ըստ մեղադրանքի էության սկսելն ամեն գնով հետաձգելու մարտավարության շրջանակում պետք է դիտարկվի: Երբ ըստ էության դատաքննությունը սկսվի՝ տասնյակ հատոր նյութերի հիման վրա, Ռ. Քոչարյանի ազատ արձակման անհնարինությունն ակնհայտ կդառնա:

Եթե ՍԴն Քոչարյանի օգտին որոշում կայացնի, ներքաղաքական իրավիճակը կարող է սրվել։ Ի՞նչ ելքեր կան այդ պարագայի համար։

– Նույնիսկ տվյալ որոշումից անկախ՝ Քոչարյանի և Ս. Սարգսյանի փեսայի տրամադրության տակ գտնվող կուսակցությունները, լրատվամիջոցներն ու մյուս կառույցները չեն էլ թաքցնում, որ Ստամբուլյան կոնվենցիայից սկսած ու բնապահպանական խնդիրներով վերջացրած՝ ցանկացած խնդիր օգտագործելու են իրավիճակն ապակայունացնելու համար: Ստի և կեղծիքի ողջ զինանոցն օգտագործելու նրանց ունակությունն արդեն իսկ ակնհայտ է՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը (որը նրանք տեղափոխում են «Ղարաբաղը ծախելու» դաշտ), Ստամբուլյան կոնվենցիայի (որի վավերացումն իսկապես առաջնահերթություն չէ, սակայն այն նախկին համակարգի խոսնակների վերագրվող վտանգների հետ կապ չունի) և այլ խնդիրների առնչությամբ:

Առկա ելքերի առումով. կոնկրետ Քոչարյանի դեպքում ինձ համար անհասկանալի է՝ ինչու նրան մեղադրանքներ չեն ներկայացվել Սահմանադրության մի շարք ակնհայտ խախտումների վերաբերյալ, մասնավորապես 1998-ին և 2003-ին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու, պահանջվող թվով պատգամավորների ստորագրությամբ ԱԺ արտահերթ նստաշրջաններ չհրավիրելու (1998-ի հունիսին ու դեկտեմբերին), 1999-ին որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգելու, առանց վարչապետ Արամ Սարգսյանի առաջարկության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու և Սերժ Սարգսյանին նշանակելու համար, ինչպես նաև Պ. Պողոսյանի սպանության և այլ գործերով:

Իսկ առհասարակ, լավագույն ելքն այս իրավիճակի հնարավորությունը չստեղծելն էր՝ ընտրություններից անմիջապես հետո նախորդ համակարգի կողմից պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու, անցումային արդարադատության իրականացման, սահմանադրական բարեփոխում նախաձեռնելու, դատական համակարգի բարեփոխման, ապօրինի հարստացման դեմ, լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկության և որոշ այլ օրենքների ընդունման միջոցով: Այդ գործողություններն արագ չիրականացնելը և առհասարակ՝ դանդաղ բարեփոխումներ նախընտրելը նպաստել են ներկայումս առկա իրավիճակին՝ ապակայունացման պոտենցիալ վտանգով:

Դատարանն այս օրերին կալանավորեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն։ Ինչո՞ւ նախկին ռեժիմի մյուս կարկառուն ներկայացուցիչների դեմ քրգործեր չեն հարուցվում, արդյոք կհասնի՞ նաև նրանց հերթը։

– Ճիշտն ասած, չեմ կարող այս հարցին պատասխանել. ինձ համար էլ է անհասկանալի այդ կերպ հապաղելը: Նախորդ հարցի պատասխանս՝ արագ գործելու անհրաժեշտության մասին, ինչ-որ չափով այս հարցի պատասխանն էլ է պարունակում:

Նախկին իշխանությունները, բնականաբար, կատաղի դիմադրելու են՝ օգտագործելով իրենց ունեցած ռեսուրսները։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվո՞ւմ է արդյունավետ կերպով պայքարել նախկինների դեմ, նաև իրականացնել տրված խոստումները։

– Ըստ իս՝ նախկինների ագրեսիվ քարոզչությանը արդյունավետորեն հակադարձելու համար բավարար աշխատանք չի կատարվում: Կա ինքնախաբեության որոշակի տենդենց՝ նախկինների ժողովրդի կողմից մերժված լինելու, հետևաբար վերադարձի անհնարինության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում