Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է. Կարեն Աբրահամյան

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ:

Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար միավորեց ամբողջ հայությանը: Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ, մարտական գործողություններին զուգընթաց, ձևավորվեցին Արցախի պետական կառավարման համակարգն ու պաշտպանության բանակը: Համաժողովրդական միասնականության, մարտադաշտում ամեն օր կատարվող անօրինակ սխրանքների, հեռատես և ճկուն կառավարման արդյունքում նորանկախ Արցախը կարողացավ ռազմական հաղթանակ տանել և հրադադար պարտադրել նախահարձակ Ադրբեջանին:

Հրադադարի հաստատումից հետո ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի դժվարին պայմաններում Արցախի Հանրապետությունը պատմական առումով չափազանց կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ օրենքի գերակայության, ժողովրդավարության, կայուն տնտեսական զարգացման երկիր՝ միևնույն ժամանակ կառուցելով մարտունակ զինված ուժեր և առանց երրորդ ուժի ներգրավման ապահովելով սեփական սահմանների անվտանգությունը:

Ադրբեջանի՝ 2016 թվականի ձախողված ռազմական արկածախնդրությունը նորից ողջ աշխարհին ցույց տվեց, որ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է, որ հայ զինվորականը հերոսական ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, որ հայ ժողովուրդը հայրենիքի պաշտպանության հարցում ավելի միակամ և վճռական է, քան երբևէ:

Այս տոնը հերթական առիթն է նաև նորից հիշելու բոլոր նրանց, ովքեր հայրենիքին են զոհաբերել ամենից թանկը՝ սեփական կյանքը:

Փառք մեր զոհված զինակիցներին:

Նրանց հիշատակը հավերժ է: Նրանց անունները սուրբ են ցանկացած հայի համար:

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի ազատամարտիկներ,

Պաշտպանության բանակի հարգելի զինծառայողներ,

ՊԲ հրամանատարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազատ և անկախ Արցախը ողջ հայ ժողովրդի հպարտությունն է: Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում: Մենք՝ զինվորականներս, այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,- ասված է ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում