ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ըստ Shamshyan.com-ի՝ այդ օրը ժամը 14։00-ի սահմաններում, Երևանի 25-ամյա բնակիչ Գագիկ Փ-ն՝ իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։ Վրաերթի ենթարկվածը և վարորդ Գագիկ Փ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն և մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։