Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գտնվող «Ստոդոլա» ռեստորանը տուգանվել է 50 հազար կրոնով՝ 18 տարեկանից ցածր անձանց այցելություններն արգելելու համար, հաղորդում է iDnes-ը։
Չեխիայի առևտրի վարչության ներկայացուցչին թույլ չեն տվել երեխայի հետ ռեստորան մուտք գործել՝ ցույց տալով դուռը, որին փակվցած էր «18 տարեկանից ցա՞ծր։ Խաղահրապարա՛կ» գրությունը։ Նշվել է նաև, որ ռեստորանը միայն կանխիկ գումար է ընդունում։
Ռեստորանի սեփականատերը դա բացատրել է անչափահասներին ծխախոտ և ալկոհոլ վաճառելու հետևանքով տուգանվելու վտանգով։ Ռեստորանը պատկանում է ամերիկյան ծխողների ակումբին, այդ պատճառով այնտեղ ծխել թույլատրվել է։