Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատմության բոլոր դասագրքերում հարկավոր է նշել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր մեղավորը Լեհաստանն է։ Այս մասին նա հայտարարել է Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ 1934-ին Լեհաստանը գլխավորած Յուզեֆ Պիլսուդսկին ցանկանում էր Ադոլֆ Հիտլերի դաշնակիցը լինել։
Նա նշել է, որ Լեհաստանը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, որոնք 1938-ին կնքել են մյունխենյան պայմանագիրը, լռել է, երբ գերմանացիները բռնակցել են Չեխոսլովակիայի Սուդետի մարզը և Ավստրիան։
«Առանց դրա 1941-ին Գերմանիա-ԽՍՀՄ ոչ մի պատերազմի մասին խոսք անգամ լինել չէր կարող»,-ասել է Ժիրինովսկին։
Նրա կարծիքով՝ Լեհաստանն է Հիտլերին ԽՍՀՄ-ի դեմ թունավորել, ինչպես նաև նրանցից էր, որոնք «ծափահարել են նացիստական Գերմանիայի ֆյուրերին»։