Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պատմական օրվա լուսավոր հետագիծը․ Արցախը՝ նոր փորձությունների շեմին

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Այսօր պատմական, շրջադարձային օր է հայ ժողովրդի տոնացույցի մեջ՝ ազդարարելով հայոց երկրորդ պետականության՝ Արցախի ծնունդը, որը 88-ին սկիզբ առած համազգային պայքարի հերթական հաղթական հանգրվանն էր։

Շատերը 1991-ի սեպտեմբերի 2-ի պատմական որոշումը նահանջ են համարում միավորվան գաղափարից, 1989թ-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խոհրդի ընդունած մեկ այլ պատմական որոշումից, որով ԼՂԻՄ-ը վերամիավորվեց Հայաստանին։ Իրականում, նման վարկածը զուրկ է քաղաքական, պատմական հիմքերից և հայկական մաքսիմալիզմի դրսևորման հետևանք է։ Մյուս կողմից՝ Արցախի անկախության ֆորմալիստական մեկնաբանությունն այսօր դարձել է որոշ շրջանակների, այպես ասած, գաղափարա-քաղաքական շղարշը՝ Հայաստանի իշխանությանը հակադրվելու համար։

Խորհրդային միության անխուսափելի փլուզման գործընթացն ավելի արագացավ, այսպես կոչված, ԳԿՉՊ-ի պարտությունից հետո, որը ազդակ դարձավ խորհրդային հանրապետությունների անկախության հռչակման համար։ Օգոստոսի 30-ին իր անկախության մասին հայտարարել էր նաև Ադրբեջանը՝ միանգամայն նոր իրավիճակ ստեղծելով ԼՂ խնդրում․ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչն էլ ծնեց՝ խորհրդային օրենսդրության շրջանակներում, ԼՂՀ անկախությունը հռչակելու անհրաժեշտությունը։

1991 թ. ապրիլի վերջից մինչև օգոստոսի 20-ը ադրբեջանական հատուկ նշանակության (ՄՀՆՋ) ջոկատները խորհրդային զորքերի հետ համատեղ իրականացրին «Օղակ» ռազմական գործողությունը: Թեժ մարտեր ծավալվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում, արդյունքում նշված գյուղերը ամբողջությամբ հայաթափվեցին՝ վերաբնակեցվելով ադրբեջանցիներով։ 1991 թ. հունիսին հիմնահատակ կործանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, սպանվեցին հարյուրավոր մարդիկ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ: Պատանդ վերցվեց ավելի քան 700 մարդ, որոնցից շատերի ճակատագրերը այսօր հայտնի չեն։

Նման պայմաններում հաշվի առնելով ինչպես ԽՍՀՄ ղեկավարության կոշտ դիրքորոշումը, այնպես էլ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը, միջազգային որոշ կազմակերպությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ դիտելու հավանականությունը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը 1991 թ. օգոստոսի 30-ին հայտարարել է իր անկախության մասին՝ ԼՂԻՄ-ի իշխանությունները ընտրեցին այլընտրանքային տարբերակ՝ հռչակվեց Արցախի անկախությունը։ Սա ոչ թե նահանջ էր համազգային շարժման օրակարգից կամ վերամիավորման որոշումից, այլ հայ ժողովրդի, նրա քաղաքական ղեկավարության խելամիտ արձագանքն էր ԽՍՀՄ-ում և աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին։

1991-ի սեպտեմբերի 2-ի պատմական որոշումը տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը՝ նպաստելով արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կայացմանը, զինադադարի կնքմանը պաշտոնական Արցախի մասնակցությանը, կարգավորման գործընթացում ԼՂՀ սուբեկտության իրավա-քաղաքական ամրագրմանը։

Ռոբերտ Քոչարյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով՝ 1998-ից հետո Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգը հետևողականորեն վերացրեց ԼՂՀ քաղաքական սուբեկտության հիմքերը՝ Արցախի պետական համակարգը դարձնելով հայաստանյան արատավոր համակարգի բաղադրիչը։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն արմատապես փոխել է իրավիճակը։ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հրապարակային հայտարարությունը հնչել է հենց ԼՂ խնդրով․ նա մայիսի 9-ին Ստեփանակերտում անհրաժեշտություն համարեց Արցախի վերադարձը բանակցային գործընթաց։ Բացի այդ՝ Հայաստանի նոր իշխանությունը շեշտված ակնածանք է տածում ԼՂՀ ինքնիշխանության հանդեպ՝ նպաստելով ԼՂՀ պետական համակարգի ապաօլիգարխացմանը, Արցախի հասարակության սուբեկտության վերականգնմանը։ Մի կողմից՝ հեղափոխությունն անթույլատրելի է Արցախում՝ առաջնագիծը ցնցումներից զերծ պահելու համար, մյուս կողմից՝ ժողովրդավարական Արցախը ԼՂ խնդրի հանգուցալուծման բանալին է։ Բարեբախտաբար, այս գիտակցումն այսօր գերակա է Երևանում ու Ստեփանակերտում՝ դառնալով մեր համազգային ձգտումների ու նպատակների, օրակարգի խորհրդանիշը։ Իհարկե, պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում այսօր առկա է որոշակի ինստիտուցիոնալ ճգնաժամ, սակայն այն միանգամայն հաղթահարելի է Արցախում հաջորդ տարի նշանակված ընտրությունններում։ Մյուս կողմից՝ այդ ընտրությունները մոսկովյան հայտնի շրջանակներն ու հայաստանյան հին համակարգի ներկայացուցիչները փորձելու են օգտագործել, այսպես կոչված, ռևանշիստական նպատակներով՝ երկու հայկական պետություննների միջև սեպ խրելու նպատակով։
Ուժեղ ու ինքնիշխան Արցախը «Միացում» կարգախոսի դրսևորումներից մեկն է, Հայաստանի հետ միավորման ճանապարհն անցնում է ԼՂՀ միջազգայն ճանաչման ճանապարհով, որը պետք է դառնա հայկական դիվանագիտության առաջնահերթությունը։

Շնորհավոր տոնդ հայ ժողովուրդ, շնորհավոր տոնդ ազատ Արցախ, հպարտ արցախցիներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում