Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիր կոմսությունից 38-ամյա Քեյթ Սքոթոուն ձերբակալվել է իր երկու փոքրիկների աչքի ատաջ: Այժմ նրան պատրաստվում են դատել, քանի որ նա ֆորումում շփման ժամանակ տրանսգենդեր Ստեֆանի Հայդենին (որը նախկինում տղամարդ է եղել, բայց փոխել է սեռը) տղամարդ է անվանել:
The Sun-ի տեղեկացմամբ, կինը մեղադրվում է սոցցանցերում վիրավորանքի համար: Սքոթոուն այժմ ազատության մեջ է, բայց սեպտեմբերի 18-ին պետք է ներկայանա դատարան, որտեղ լսվելու է վիրավորանքի վերաբերյալ գործը:
Քեյթը ցանցում գրել է. «Ես ձերբակալվել են իմ տանը երեք սպաների կողմից՝ աուտիզմով տառապող 10-ամյա դստերս և կրծքով կերակրվող 20 ամսական որդուս աչքի առաջ, այնուհետև ինձ յոթ ժամ պահել են մի խցում, որտեղ ես զրկված էի անհրաժեշտ սանիտահիգիենիկ միջոցներից, որից հետո ինձ հարցաքննել են»: