«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը, կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում
««Արմենիա» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը, կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի արդյունքում ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը` վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։ Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով որ առաջին տեղում մեզ համար դա անվտանգությունն է։ Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին»։
https://www.facebook.com/gev.khachatryan.315/posts/2326918950736636