Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի սահմանային օբյեկտները Լիբանանի տարածքից խոցվել են հակատանկային հրթիռներով: Ի պատասխան հրթիռակոծման կրակ է բացվել հարևան պետության տարածքի՝ հարձակման աղբյուրի ուղղությամբ:
«Հեզբոլլահը» 2-3 հակատանկային հրթիռ է արձակել Լիբանանից՝ խոցելով Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական ուղեկալը և շտապօգնության մեքենան երկրի հյուսիսում: Մենք կրակ ենք բացել «Հեզբոլլահի» ջոկատի ուղղությամբ»,- ասվում է Իսրայելի զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով ոչ մի իսրայելցի չի տուժել: Մյուս կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան:
Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելական կողմի պատասխան հարվածը տևել է մոտ երկու ժամ: Որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել, իսրայելական զորքերը կասկածվում են ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ: