Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Ջերմուկի ջրերից հեռու. Բոլթոնի կորը Հայաստան այցից մեկ տարի անց

Հանգամանքը, որ Հայաստանն ամբողջությամբ կլանված է Ամուլսարի հարցով, կամ առավելագույնը հարակից ներքին զարգացումներով, ամենևին չի կանգնեցրել ժամանակն աշխարհում, որտեղ տեղի են ունենում հիմնարար նշանակության զարգացումներ, այդ թվում՝ Հայաստանի համար: Օրինակ՝ թվում է, թե Ջերմուկի ջրերից և մեր սարերից շատ հեռու է Բելառուսը, որտեղ այցելում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնն ու խոսում ինքնիշխանության, Բելառուսի անկախ պետականության, այդ մասին բելառուս ժողովրդի ընտրության վերաբերյալ: Եվ դա իսկապես այդպես է՝ Բոլթոնը չի ազդում մեր ջրային ավազանի վրա:

Ազդեցությունը մեր վրա «էքզիատենցիալ» է՝ անվտանգային, որովհետև նախորդ տարի հոկտեմբերին Կովկաս այցելությունից մեկ տարի անց Բոլթոնը այցելում է Ռուսաստանի և ընդհանրապես աշխարհաքաղաքական ռուս-արևմտյան առանցքային կորի համար կարևոր մյուս տարածաշրջան՝ արևելաեվրոպական հետխորհրդային հատված՝ Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս: Բոլոր երեք երկրներում ամերիկացի «բազեն» խոսել է ինքնիշխանությանը Նահանգների աջակցության մասին:

Նախորդ տարի Բոլթոնը այցելել էր Կովկաս՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, որտեղ հայտարարությունները ամենատարբեր էին: Մեկ տարի անց ամերիկացի առանցքային պաշտոնյան անցնում է Ռուսաստանի համար կարևոր այլ հատվածով: Գործնականում, մեկ տարվա ընթացքում Բոլթոնը «գծում» է այն կորը, որ տարիներ առաջ իր հանրահայտ աշխատությունում գծել էր ամերիկյան գեոքաղաքականության «կնքահայրերից» մեկը՝ Բժեզինսկին: Այս հանգամանքը հատկանշական է Միացյալ Նահանգներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, որը տեղի է ունենալու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի առիթով, ներառելով, սակայն, նաև ամերիկահայ շրջանակների հետ հանդիպումները: Փաշինյանի այցին ընդառաջ խոսվում է Թրամփի հետ հանդիպման հնարավորության մասին, սակայն գրեթե անհավանականության ասպեկտով: Միաժամանակ, Երևանը չի թաքցնում, որ աշխատում է այդպիսի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այդ հանդիպումը, սակայն, կախված է թերևս ամերիկա-ռուսական դիրքային պայքարից, որ ներկայումս տեղի է ունենում երկակի դրսևորումներով:

Նահանգները, մի կողմից, Թրամփի մակարդակում հայտարարում է, որ պետք է Պուտինին հրավիրել հաջորդ տարի Նահանգներում տեղի ունենալիք Մեծ յոթնյակի վեհաժողովին, մյուս կողմից խորհրդական Բոլթոնը մեկնում է Բելառուս և հայտարարում ինքնիշխանությանն աջակցելու մասին: Ռուսաստանի հանդեպ վարվում է կարկանդակի և մտրակի քաղաքականություն, որից Երևանը նկատելիորեն փորձում է մնալ հեռու, ինչի վկայությունն էր Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-րդ տարելիցի առիթով միջոցառումներին մասնակցությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռնպահ մնալուն: Փաշինյանի այդ որոշումը, անկասկած, պայմանավորված է նրանով, որ փորձում է որևէ ռիսկի տակ չդնել Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովը և, մասնավորապես, դրան Պուտինի մասնակցությունը: Հատկապես որ Փաշինյանը հրավիրել է նաև Ռոհանիին: Կստացվի՞ Երևանում կազմակերպել երկու լիդերների համաժամանակյա ներկայությունը: Դա կլինի ուժեղ ռեգիոնալ քայլ, ինչը, որքան էլ տարօրինակ չհնչի, կարող է լինել Երևանի լուման հայ-ամերիկյան հարաբերության գործում:

Բանն այն է, որ այդ հարաբերության ծիրում Երևանը կռվախնձոր չէ՝ «պատկանելության» կամ «կողմնորոշման» ասպեկտով: Խնդիրը Երևանի դերն է՝ թեկուզ ներկայիս աշխարհաքաղաքական, այսպես ասած, «վեկտորականության» պայմաններում, երբ դե յուրե շարունակում է մնալ եվրասիական տիրույթում: Երևանը կարողանո՞ւմ է նոր օրակարգ ձևավորել այդ համատեքստում, որը կառուցված է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության սպասարկման հստակ տրամաբանության վրա, թե՞ ոչ: Այդ դեպքում Հայաստանը արժանահավատ և կարևոր գործընկեր է դիտվելու Նահանգներում, որովհետև հայկական շահն ու անվտանգությունը անվտանգային այն գլոբալ համակարգի կարևոր բաղադրիչ է, որի գերակա դերակատարի կարգավիճակում են Նահանգները: Նրանք միևնույն ժամանակ փորձում են գտնել այդ կարգավիճակից բխող կառավարման նոր օպտիմալ համակարգ, որը կպահանջի հնարավորինս քիչ անմիջական միջամտության մեխանիզմների ձևավորում՝ առանց անմիջական և ուղղակի կողմնորոշումների հարցադրման, բայց ռեգիոնալ ընդունելի «մատրիցայի» առկայությամբ: Կովկասի համար այդ ընդունելի մատրիցան հայկական է, Նահանգները դա ցույց է տվել անկախությունից հետո Հայաստանի հանդեպ իր քաղաքականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում