Լիբանանից Իսրայելի սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ հակատանկային հրթիռ է արձակվել: Այս մասին հայտնում են իսրայելցի զինվորականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ հարվածի նշանակետը եղել է Ավիվիմ բնակավայրը:
Տուժածների մասին տեղեկություններ չեն նշվում:
Բացատրվում է, որ դեպքից հետո իսրայելցի զինվորականները հրամայել են կնքել սահմանից մինչև չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող ապաստարանները:
Նախկինում հաղորդվել է, որ Լիբանանի նախագահը իսրայելական անօդաչու թռչող սարքերի գրոհը «պատերազմի հայտարարություն» է անվանել: