Volocopter ընկերությունը փորձարկել է իր առաջին առևտրային VoloCity օդային տաքսիները: Դրանք նախագծված են որպես քաղաքային տրանսպորտային միջոց՝ ըստ պահանջի և կարող են տեղափոխել երկու ուղևոր՝ ձեռքի ուղեբեռի հետ միասին, գրում է Engadget-ը:
Սարքն իր առաջին փորձնական թռիչքն իրականացրել է Գերմանիայից դեպի Հելսինկի-Վանտաա օդանավակայան:
«VoloCity-ն Հելսինկի-Վանտաա է ժամանել Գերմանիայից: Թռիչքն իրականացվել է փորձարկող օդաչուի կողմից, բայց ապագայում աերոտաքսիները ուղևորներին կփոխադրեն միայն ավտոպիլոտ ռեժիմով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թռչող սարքը մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 35 կմ՝ 110 կմ/ժ թռիչքի արագության դեպքում:
VoloCity-ն ունի 18 ռոտոր, պահեստավորում կրիտիկական համակարգերում և աղմուկի ցածր մակարդակ:
Փորձագետները կարծում են, որ ընկերությունը մեծ առաջընթաց քայլ է կատարել: Այնուամենայնիվ, նախքան Volocopter-ը կկարողանա առևտրային ճանապարհորդություններ առաջարկել, անհրաժեշտ կլինի ստեղծել թռիչքի և վայրէջքի ենթակառուցվածքներ և ինտեգրվել օդային երթևեկության կառավարման համակարգերին: