Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել բոյկոտել իսրայելական հեռուստաալիքներից մեկը, որը հեռարձակում է «Մեր տղաները» նոր վավերագրական դրաման, որը և Նեթանյահուն հակասեմական է համարել, հաղորդում է Associated Press-ը:
Երկրի վարչապետի խոսքերով, վերոնշյալ սերիալը զրպարտանք է Իսրայելի նկատմամբ միջազգային մակարդակում:
Հեռուստասերիալը, որը իսրայելցի և պաղեստինցի ռեժիսորների համագործակցության արդյունքն է, 2014 թ.-ի հունիսին Հորդանան հետի Արևմտյան ափին երեք իսրայելցի դեռահասների առևանգումից հետո տեղի ունեցած քաոսային իրադարձությունների դրամատիկ լուսաբանումն է: Այդ դեպքի հետևանքով տեղի էին ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք հրահրել էին ռազմական բախումներ Գազայի հատվածում:
Վարչապետի հայտարարությունը բուռն քննադատությունների է արժանացել:
Նախկինում Նեթանյահուն արդեն քննադատել էր «Քեշեթ» հեռուստաալիքը՝ մեղադրելով «դեմոկրատիայի վրա ահաբեկչական հարձակում գործելու» մեջ, քանի որ այդ լրատվականը հրապարակել էր կոռուպցիայի համար Նեթանյահուին առաջադրված մեղադրանքների մասին ոստիկանության հետաքննության նյութերը: