Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ վրացական զորքերը խոցել են իրենց անօդաչուն Ցնելիս գյուղի մոտակայքում գտնվող վրացական անցակետից մեկ կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ կոմիտեի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Ինչպես նշվում է, վրացական կողմն առանց նախազգուշացման կրակ է բացել անօդաչու թռչող սարքի ուղղությամբ:
Կոմիտեում շեշտել են, որ մինչ այդ անօդաչուները վերահսկողություն են իրականացրել՝ առանց խոընդոտների թռչելով մերձակայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևը հայտարարել է, որ Վրաստանը փորձում է սրել իրավիճակը սահմանին՝ օգտակար հանքանյութերի վրա վերահսկողությունը ստանալու նպատակով: Նրա խոսքերով, այս շրջանը հարուստ է մարմարի, նեֆրիտի, ինչպես նաև կավի և թանկարժեք փայտանյութի պաշարներով: