Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 4 վիրավոր։
«Նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ը՝ միջին ծանրության։ Տուժածներից 2-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել»,- տեղեկացրել է Նիկողոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի մերձակայքում տեղի ունեցած վթարից տուժածները տեղափոխվել են Հայաստան: