Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաքարի արտադրողներին կոչ է արել «չտանջվել» Ռուսաստանի պատճառով, այլ զբաղվել վաճառքի նոր շուկաների փնտրտուքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով հանրապետության առաջնորդի մամլո ծառայությանը:
Ինչպես պարզվել է, այս պահին Ռուսաստանի շուկաներում նկատվում է շաքարի ավելցուկ: Այդ պատճառով այդ մթերքը 50 կոպեկով ավելի էժան է, քան Բելառուսում:
«Դուք մի տանջվեք: Ձեր գործն է վաճառել այն, ինչ աճեցրել են գյուղացիները»,- ասել է Լուկաշենկոն շաքարի վաճառքի հետ կապված իրավիճակի կապակցությամբ:
Հանրապետության առաջնորդը նշում է, որ շաքարի արտադրողները այժմ արդեն պետք է «շարժվեն» և փնտրեն իրացման շուկաներ: