Wednesday, 24 04 2024
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սեյրան Օհանյանի «սենսացիոն» բացահայտումները․ նվեր, որից Քոչարյանն օգտվել չի կարող

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը YerevanToday-ին տված հարցազրույցում ասել է, թե 0038 տխրահռչակ հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք: «Առաջինն այն է, որ բանակը խառնվում էր ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ, իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին, հավաքվում էին տարբեր տեղեր, զենք էին կրում, պետության մեջ շարժվում էին, և այդ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը դրել է: Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Այդ ցուցումը Ռոբերտ Քոչարյանը տվել է շուրջ 70 հոգու հետ անցկացված խորհրդակցության ժամանակ: Հիմա փաստերը խեղաթյուրելն անընդունելի է»,- ընդգծել է նա:

0038 հրամանը ամբողջովին անօրինական է ու հանդիսանում է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված Քոչարյանի համապարփակ ծրագրի բաղադրիչներից մեկը։

Քոչարյանին սատարելուց զատ՝ լավ կլիներ, որպեսզի Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսեր այն զինվորականների մասին, որոնք իբրև թե բանակը խառնում էին ներքաղաքական զարգացումներին, ենթադրաբար՝ Լևոն Տեր-Պետորսյանին աջակցելու նպատակով։ Նման իրական փաստեր Օհանյանն ու մյուսները չունեն ու ընդամենը վերացական խոսքեր են ասում՝ իրենց ապօրինի գործողություններն արդարացնելու համար։

Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած են եղել ոչ թե բանակի գործող գեներալներ, այլ՝ արցախյան պատերազմի կամավորական մի շարք հրամանատարներ, որոնք այդ պահին եղել են ընդդիմադիր գործիչներ կամ խորհրդարանի պատգամավորներ։ Ավելին՝ նրանցից շատերը, օրինակ՝ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, կալանավորվել են, սակայն նրանցից որևէ մեկին չեն կարողացել մեղսագրել զենքի ուժով իշխանությունը տապալելու մեղադրանք։

Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն մերժում էր զենքի միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու հնարավորությունը, անգամ իսկ՝ պետական շենքերը շրջափակելու մարտավարությունը ու նույնիսկ ծիծաղելի է հնչում մեղադրանքը, թե իբրև նրա կողմնակիցները մտադիր էին հարձակվել զորամասերի վրա։ Կրկնվենք՝ անգամ Տեր-Պետորսյանի թիմակիցների դեմ «կարված» դատական գործերում նման անհեթեթ մեղադրանք գոյություն չունի։

Ի՞նչն է ուշագրավ։

Ամենասկզբում Քոչարյանն ու նրա թիմակիցներն առհասարակ հերքում էին 0038 հրամանի գոյությունը, հետո հարկադրված ընդունեցին դրա գոյությունը, հիմա էլ՝ սկսել են անհեթեթ հիմնավորումներով արդարացնել դրա ծնունդը։ Նույն տրամաբանությամբ՝ երկորդ նախագահն ու նրա պաշտպաննները սկզբում կտրականապես հերքում էին, որ ԶՈւ ստորաբաժանումները միջամտել են ներքաղաքական զարգացումներին, հետո հարկադրված ընդունեցին այդ փաստը՝ հուսահատ արդարացումներով, որ դրանով սահմանադրությունը չի խախտվել։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմակիցները Մարտի 1-ի գործով այնքան հակասական պնդումներ են արել, որ կորել է հավատը նրանց խոսքի օբյեկտիվության, արժանահավատության վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի առթիվ գեներալ Օհանյանը թերևս որոշել էր «նվեր» անել Ռոբերտ Քոչարյանին, որից, սակայն, երկրորդ նախագահն օգտվել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում