Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Հասարակությունն էյֆորիայից դուրս է եկել, ձերբակալություններն անցած տարվա թրենդ էին

«Կարծում եմ իշխանությունները ոչ ադեկվատ են գնահատում հասարակական պահանջներն ու տրամադրությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Գագիկ Խաչատրյանի կալանվորումը և  այն դիտարկումները, թե իշխանությունը շարունակում է անցյալի հետ կռիվ տալ՝ ապագային նայելու փոխարեն։

Հակոբյանն ընդգծեց.«Այսօր իշխանությունները դեռևս ապրում են անցած տարվա այս նույն ժամանակաշրջանի գարուն-աշուն թրենդով։Այն ժամանակ էր, որ հասարակությունը պահանջում էր կախել, վրեժ լուծել, մարդկանց նստացնելու, Սիբիր ուղարկելու ցանկություն կար։ Երբ  հեղափոխությունն իրականացվում էր՝ այն ժամանակվա կարգախոսներն այդպիսին էին՝ մերժում էին ու պատասխանատվության նեթարկելու պահանջ ներկայացնում։ Ես կարծում եմ, որ հիմա այդ թեման ժամանակավրեպ է, իսկ իշխանությունները այդ թեման, այդ շոուները կյանքի են կոչում այլ պրոցեսների կոնտեքստում»։

Ըստ Հակոբյանի՝ կոնկրետ Ամուլսարի հետ կապված փորձ արվեց հասարակական տրամադրությունները գոնե միաժամանակ այլ կողմ շեղել.«Հիմա նույն Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը, ըստ իս, շեղելու բնույթ ունի հենց Ամուլսարի հարցի հետ կապված․ սա ինքնուրույն քաղաքական, առավել ևս իրավական կուրս չէ։Մինչդեռ իշխանության ամենագլխավոր խնդիրն է՝ հասկանալ այսօրվա քաղաքական օրակարգը։ Այն պահից սկսած, երբ հասարակությունը դուրս եկավ ընդհանուր հեղափոխական տրամաբանությունից, էյֆորիայից՝ մտավ իր առօրյա կյանքի, հոգսերի մեջ։Հասարակությանը հիմա ավելի շատ հետաքրքրում են իր սոցիալ-տնտեսական խնդիրները և հասարակությունը արդեն վաղուց ակնկալում է իշխանություններից ոչ թե հերթական շոուներ, այլ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ավելացում, որն էլ արժանի ապրելու համար պիտանի աշխատավարձ կապահովի»։

Քաղխտեխնոլոգի դիտարկմամբ՝  մոտ ապագայում, եթե հանրության ակնկալիքների ինդիկատորները չգտնվեն և իշխանությունը շարունակի անադեկվատ վերաբերել ժողովրդի սպասումներին, ավելի մեծ խնդիրներ կառաջանան.«Իշխանությունը կսկսի ակցիաներ անել, որոնք ակտուալ էին անցյալ տարի, բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենա։ Նույն Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը թրենդային առումով մեկ օրվա նորություն էր։ Հաջորդ օրը նոր թեմաներ եղան, Ամուլսարի սկայպային խոսակցությունը ավելի կարևոր դարձավ։Այսինքն՝ եթե նախկինում նման ձերբակալությունները քննարկման առարկա էին, հայտնվում էին մամուլի առաջին էջերում՝ հիմա դրանք մեկ, մեկուկես օրվա կյանք ունեն։ Իշխանությունը պետք է վերանայի իր առաջնահերթությունները»։

Հակոբյանի կարծիքով՝ հանրությանը ոչ թե հետաքրքիր  է նախկինների ձերբակալությունը, այլ նրանց թալանած կապիտալի՝ տնտեսության, գործի մեջ մտցնելու հարցը.«Սա ավելի պրագմատիկ քայլ է, ավելի  լավ արձագանք կունենա հանրության մոտ։ Պրագմատիկ մոտեցումները ցույց է տալիս, որ ցանկացած ֆինանսական միավոր պետք է դրվի գործի մեջ»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում