Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե Փաշինյանի խնդիրը նախկինների դեմ արդյունավետ պայքարելն է, ապա մեր պետության նավը խորտակման է դատապարտված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին նիստ է անելու եւ քննարկելու է Քոչարյանի դեմ առաջադրած մեղադրանքների սահմանադրականությունը։ Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել այդ գործով։

Եթե որոշված է, որ պարոն Պուտինն իրոք գալու է Երևան, ապա այդ դեպքում պարոն Քոչարյանն ազատության մեջ է լինելու: Քիչ հավանական է, բայց չի բացառվում, որ պարոն Քոչարյանն այդ ժամանակ նաև բանտում գտնվի. այդ դեպքում ուրեմն գործ ունենք անձամբ պարոն Պուտինի աննախադեպ աջակցության հետ, որը ցուցաբերվում է պարոն Փաշինյանին: Իսկ եթե ռուս-թուրքական այլ պայմանավորվածություններ և փոխադարձ պարտավորվածությունների կատարման ժամանակն է արդեն, ապա պարոն Քոչարյանի՝ բանտում մնալը լինելու է այն պատրվակը, կրկնում եմ՝ ընդամենը պատրվակը, որով հիմնավորվելու է ՌԴ նախագահի՝ ՀՀ այցի հետաձգումը կամ չեղարկումը: ՀՀ իշխանությունները կտան այդ պատրվակը, եթե իրենցից պահանջվի. ցավոք, այժմ արդեն դա կասկածից վեր է: Այսինքն՝ խնդիրն ամենևին էլ դատական որևէ օղակի մեջ չէ, այլ քաղաքականության: Հիմա միայն անհույս միամիտները կարող են կարծել, թե Հայաստանում դատարանները որևէ հարց են լուծում, այն էլ այսպիսի՝ տարածաշրջանային: Բազմիցս ասել և կրկնում եմ՝ պարոն Քոչարյանն ընդամենը դատապարտված գործիք է Մոսկվայի ձեռքին: Ըստ այսմ էլ՝ զարգացումները պայմանավորված են լինելու ոչ թե ՀՀ որևէ դատարանի որոշմամբ, այլ քաղաքական որոշմամբ: Տա Աստված, որ այդ քաղաքական որոշում կայացնելու լիազարված անձինք փոքր-ինչ կամք դրսևորեն և ելնեն բացառապես հայրենիքի շահից:

Եթե ՍԴ-ն Քոչարյանի օգտին որոշում կայացրեց, ներքաղաքական իրավիճակը կարող է սրվել։ Ի՞նչ ելքեր կան այդ պարագայի համար։

Կրկնեմ, իրավիճակի սրումը ոչ մի կերպ չի կարող պայմանավորվել ո՛չ դատարանի որոշմամբ, ո՛չ էլ քաղաքական կյանքից դուրս դրված քաղաքական ուժերով: Ո՞վ է լինելու այդ սրողը (համեմատել՝ «Ո՞վ է այն տղամարդը» թևավոր խոսքի հետ): Թե՛ սրացումները, թե՛ հանդարտեցումները միշտ էլ հրահանգվել են Մոսկվայից: Իսկ թե Մոսկվան այս անգամ ի՛նչ պրոյեկտ ունի, տեղեկացված կլինեն երևի մեկ ձեռքի մատների վրա հաշվելիք անձինք: Համարժեք ելքերը կախված կլինեն հանրային միակամության և ոգեղենության մակարդակից, որը կարող է ապահովել անձնուրաց ու բանիմաց այն էլիտան, որը կարող է ծնվել ի հեճուկս նախորոշվածի:

Դատարանն այս օրերին կալանավորեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն։ Ինչո՞ւ նախկին ռեժիմի մյուս կարկառուն ներկայացուցիչների դեմ քրգործեր չեն հարուցվում, արդյո՞ք կհասնի նաեւ նրանց հերթը։

Մշուշոտ է այն ժողովրդի ապագան, որի սպասումների հերթը ոչ թե իդեալներն են, այլ թշվառ ու հարստահարիչ որկրամոլների դեմ քրգործերի հարուցումը: Գործերի հարուցմանը պետք է վերաբերել որպես բնականոն և ընթացակարգային երևույթ՝ միտված ընդամենն արդարադատության իրականացմանը: Իսկ եթե վերաբերում ենք որպես սպասում, ապա մեր ժողովրդին նետում ենք «Հաց և տեսարաններ» վաղուց փորձարկված ստոր շրջապտույտի մեջ՝ դատապարտելով երբևէ արժանապատիվ ու արդիական պետություն չունենալու:

Նախկին իշխանությունները, բնականաբար, կատաղի դիմադրելու են՝ օգտագործելով իրենց ունեցած ռեսուրսները։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվում է արդյունավետ կերպով պայքարել նախկինների դեմ, նաեւ իրականացնել տրված խոստումները։

Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարության խնդիրը նախկինների դեմ արդյունավետ պայքարելն է, ապա մեր պետության նավը խորտակման է դատապարտված: Ոչ թե նախկինների դեմ է պետք պայքարել, ինչը միայն ընտրովի շնաձկների պարագայում ենք տեսնում, այլ նախկին պետականավարման: Այսինքն՝ ոչ թե Քոչարյանի դեմ է պետք պայքարել, այլ քոչարյանիզմի (թեև մեծ մեղք եմ գործում՝ այդ մարդու անվան հետ կապելով արատավոր համակարգը. նա ընդամենը դրա հաջողակ ու երևացող դեմքն է եղել), այլապես այսօր կամ վաղն իրենք են դարձել կամ դառնալու նոր քոչարյաններ: Տրված խոստումների ամբոխահաճ մասը այս կամ այն կերպ կատարվում է. թեև սելեկցիոն, բայց բռնում են, քարկոծում են, հայհոյում են, ֆինանսապես փոքր-ինչ թափ են տալիս և այլն: Իսկ խոստումների այն մասից, եթե իհարկե այդպիսիք Դուք գիտեք, որոնք խորքային են ու վերաբերում են պետականության հիմնադրույթներին, կարելի է միշտ էլ խուսափել՝ պատճառաբանելով իրադրության փոփոխությամբ կամ համեմատաբար ազնիվ 400 այլ պատճառաբանությամբ: Պարզապես երկիրն է ափսոս:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում