Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Բազմանշանակ «շնորհավորանքի» կարևոր մեսիջները

Այսօր սոցիալական ցանցերում հերթական ցնցումն էր առաջացել՝ կապված այն փաստի հետ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տարին անընդմեջ շնորհավորական ուղերձ է հասցեագրում Հայաստանի ազատազրկված նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այս դրվագը, որն, անշուշտ, բնութագրում է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների անմխիթար վիճակը, ավելի խորքային, միևնույն ժամանակ՝ էմոցիաներից զուրկ ու սառը անալիզի անհրաժեշտություն ունի։

Խորապես համոզված ենք, որ Պուտինի շնորհավորական տեքստն իր մեջ ուղղակի քաղաքական ուղերձներ է պարունակում և շատ ավելի խորքային անալիզի անհրաժեշտություն ունի, քան՝ հնչող էմոցիոնալ գնահատականները, որոնցում, ի դեպ, թյուրիմացաբար շեշտը դրվում է Պուտինի ու Քոչարյանի անձնական մտերմության վրա։

Դեռևս ամիսներ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ 2008 թվականի Մարտի 1-ի գործի քննության ընթացքում ի հայտ է եկել օտարալեզու մի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ գրված է եղել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ժողովրդին և ընդդիմությանը ճնշելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ փաստաթղթի հեղինակը օտար երկրներից ժամանած մասնագետների խումբն է, որը խորհրդատվություն է իրականացրել Հայաստանի իշխանությունների համար։

Օտարերկրյա մասնագետների խմբի մի մասը, որոշ տեղեկություններով, 2008 թվականի փետրվարի վերջից գաղտնիության պայմաններում տեղակայված է եղել Հայաստանի կառավարության շենքում։ Խոսքն, ըստ էության, այն մասին է, որ Մարտի 1-ի մարդասպանները օտարերկրյա աջակցություն են ունեցել։

Երբ այս փաստը համադրում ենք Փաստահավաք խմբի՝ ռուսաստանցի զինվորականի հետ կապված հայտնի դրվագի ու Վլադիմիր Պուտինի վարքագծի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ՝ ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, գործ ունենք Հայաստանի ներքին գործերին ռուսական համակարգված միջամտության հետ։ Հիմա դա իրականացվում է ճակատագրական մի փուլում, երբ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը թևակոխել է շրջադարձային մի փուլ ու ՍԴ-ն սեպտեմբերի 3-ին կանգնած է, ըստ էության, ջրբաժանային որոշում կայացնելու փաստի առջև։

Ահա այս համատեքստում է Վլադիմիր Պուտինը շնորհավորում Ռոբերտ Քոչարյանին ու խնդիրն, անշուշտ, չի սահմանափակվում անձնական հարթության վրա կամ անձնական աջակցությամբ․ սա Մոսկվայի մտածված քաղաքականությունն է, որը նպատակ ունի ազդել դատական կոնկրետ գործընթացի, ներքաղաքական զարգացումների վրա։

Պուտինի ուղերձի հիմքը գուցե նրա ու Քոչարյանի անձնական մտերմությունն է, սակայն նման հրապարակային տեքստն ունի խիստ պրակտիկ քաղաքական նշանակություն, ուղերձ։ Ռուսաստանի նախագահի տեքստն ոչ այնքան Քոչարյանին անձնապես աջակցելու մասին է, որքան՝ ուղերձ է մեր երկրում գործող ռուսական գործակալական ցանցին, այսպես կոչված՝ «հինգերորորդ շարասյանը», որ Մոսկվան խաղադրույք է կատարում Քոչարյանի վրա՝ նրան դարձնելով «ռուսասերների» կոնսոլիդացիայի առանցք։

Վլադիմիր Պուտինի այսօրվա ուղերձն ապացույցն է այն բանի, որ Մոսկվան Երևանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, որը թևակոխել է խիստ վճռորոշ մի հանգրվան, որտեղ զարգացումները կարող են կայծակնային լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում