Լուրեր
Էրդողանը չի սահմանափակվում մի թիրախով. Թուրքիան դարձել է անկանխատեսելի
  • 18:00
  • 2019-09-01
  • Դիտումներ՝ *

«Սիրիական հակամարտությունը շարունակվում է և դեռսև վաղ է խոսել հանգուցալուծման մասին: Սիրիական հակամարտության այս ողջ ընթացքը հաշվի առնելով,  իհարկե,  միամտություն կլինի բացառել, որ կլինեն  բախումներ, այսինքն հնարավոր է, որ որոշ հատվածներում լինեն բախումներ: Բայց սիրական և թուրքական ուժերի միջև այս փուլում գլոբալ ռազմական գործողություններ հազիվ թե ծավալվեն, ամեն ինչ տեղի է ունենում պայմանավորվածությունների տրամաբանության մեջ»,- «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց արաբագետ Սաչգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Իդլիբի շուրջ լարվածությանը:

Թուրքագետ Սոնա Սուքիասյանը, անդրադառնալով Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, ասաց, որ սիրիական հակամարտությունից զատ կողմերը քննարկել են  ռազմատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մեր զրուցակիցը չի բացառում, որ սիրիական Իդլիբում իրավիճակի լարումը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ վերջինս  մտավախություն ունի, որ եթե Անկարան և Վաշինգտոնը համաձայնության հասնեն  Եփրատի արևելյան մասում անվտանգության գոտու ստեղծման հարցում, ապա Թուրքիան  և Միացյալ Նահանգները հնարավորություն կստանան ամրապնդել դիրքերը  Սիրիայում, իսկ Ռուսաստանը  կկորցնի իր ազդեցությունը:

Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը այն մասին, որ պատմական հարաբերությունները և Հայաստանի ներկայությունը Մերձավոր Արևելքում քաղաքակրթական նշանակություն ունեն, իսկ սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանում և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության և դիտարկմանը, Գրիգորյանը փաստեց, որ «Սիրիայում այն իրավիճակը չէ,  ինչ 3-4 տարի առաջ էր, նոր իրողություններ են, որոնց պետք է հարմարվենք, պարաստ լինենք, չմոռանանք, որ ունենք Սիրիայում գործղ հումանիտար առաքելություն, համայնք, պատմամշակութային հուշարձաններ, ուստի մենք ուղղակի   շահագրգռված ենք, որ հակամարտությունը ստանա իր հանգուցալուծումը»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *