ԱՄՆ-ում հետևում են զեկույցներին Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանին տիրող իրավիճակի մասին և Ռուսաստանին կոչ են անում ազդել տեղի ունեցածի վրա՝ էսկալացիան կանխելու համար: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսի հայտարարության մեջ:
Դիվանագետը Հարավային Օսիան անվանել է «Ռուսաստանի կողմից գրավված վրացական շրջան»։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել էսկալացիայից և աշխատել, որպեսզի իրավիճակը կարգավորվի Եվրոպական դիտորդական առաքելության և Ժնևի քննարկումների միջոցով․ Մենք հորդորում ենք Ռուսաստանին գործի դնել առկա բոլոր ուղիները` հետագա էսկալացիան կանխելու համար», – ասվում է հայտարարության մեջ։