Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Հանկարծ դարի բացահայտումները սկսեցիք անել ու նենգաբար հետևիցս խոսել. ՀՊՏՀ նախկին ռեկտոր

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է իր մասին տարածվող կեղծ լուրերին:

«Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ: Ուզում եմ ընդամենն ասել, որ նման արտահայտություն անողները վերջնականապես բացահայտում են իրենց ամբողջ քամահրանքը ուսանողների նկատմամբ: Իրենք հենց այդ կարծիքն ունեն ուսանողների մասին, որ նրանց կարելի է «օգտագործել»:

Դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք, թե ում մասին եք խոսում, տեսե՞լ եք նրանց պայծառ դեմքերը, ընկալե՞լ եք նրանց խոսքի որակը: Այս երիտասարդները ձեզնից և ինձնից առաջադեմ ու ինքնուրույն են:

Թե բա՝ ուղղորդել… Ուղղորդումներն ու դավադրությունները ձեր ոճն է, հարգելինե’րս. փաստերն առկա են: Անգամ ֆեյսբուքում եք հրահանգում նյութ տարածել, որ մի քանի հատ «share» երևա: Մեր տարբերությունը հենց դա է. ինձ սատարող մարդկանցից ոչ ոք իրեն թույլ չի տալիս ձեզ պես զանգել ուսանողներին կամ գրել՝ վատաբանելով այլոց: Այդ առիթից օգտվելով՝ ամենօրյա ռեժիմով ուսանողներին քարոզում եք, թե իբր բոլորը իմ դեմ են ու թե բարեփոխումները խախտումներով են եղել: 7 ամիս ոչինչ չէիք նկատում, մեկ էլ հանկարծ դարի բացահայտումները սկսեցիք անել ու նենգաբար հետևիցս խոսել: Ցավում եմ, որ այդ գործով զբաղվում են նաև մի քանի մոլորյալ գործընկերներ, ովքեր մեծ ճնշման տակ են:

Իմ շրջապատի մարդկանց դասաժամերն եք կրճատում, խոշորացույցով ընկած ամբողջ թիմով ֆինանսական խնդիրներ եք փնտրում, այն դեպքում երբ ես նույնիսկ սեփական գրպանից էի գումար ծախսում, երբ գնումների գործընթացը ձգվում էր: Բոլոր օղակների հնարավոր թերացումները (այդ թվում ձեզնից մի քանիսի անմիջական պատասխանատվության միտումնավոր խախտումները) փորձում եք վերագրել բարձրագույն ղեկավարին՝ չհասկանալով, որ ձեր իսկ դեմ է դուրս գալու այդ ամենը: Ախր ամո’թ է, հարգելի’ գործընկերներ, դուք ևս շատ լավ գիտեք, թե ինչքան ծիծաղելի է ձեր արածը:

Սեփական շահամոլ արժեհամակարգով կշռված հայտարարությունների փոխարեն լրջացե’ք և հասկացե’ք, որ, անկախ շարժման կարճաժամկետ արդյունքից, սա մեծագույն հաղթանակն է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում:

Հ.Գ.

Անգամ տեղյակ չեմ, թե ով է վարում «Ուսանողները հանուն որակյալ կրթության» էջը, բայց բնական է, որ ձեր աշխարհընկալումը ձեզ թույլ չի տա հավատալ»,- գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում