Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

«Սրա մերը․․․». Երևանում 42-ամյա տղամարդը «քֆուրի» պատճառով՝ կրակել է իր տան մոտ ծաղկաման տեղադրած տղամարդու վրա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Ս.-ի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 42-ամյա Սամվել Ս.-ին մեղադրանք էր առաջադրել խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը միջին աստիճանի վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի աշնանը՝ գործով չպարզված օրը, Երևանի Մամիկոնյաց փողոցով երթևեկելիսՍամվել Ս.-ն մեքենայով հետընթաց է կատարել ու, հարվածելով Հովսեփ Վ.-ի կողմից բակում տեղադրված ծաղկամանին, վնասել է մեքենան:

Նա վնասված մեքենան սարքելու համար գումար է պահանջել Հովսեփ Վ.-ից, բայց վերջինս հրաժարվել է որևէ գումար տալուց: Ամիսներ են անցել:

2018 թվականի մարտի 19-ին, ժամը 15-ն անց 10 –ի սահմաններում Սամվել Ս.-ն Մամիկոնյաց փողոցում պատահաբար տեսնելով Հովսեփ Վ.-ին՝ իր մեքենայից հանել է ողորկափող՝ «Բեկաս» մոդելի 12 տրամաչափի հրազենը ու մեկ անգամ, ըստ մեղադրանքի՝ խուլիգանական դրդումներով կրակել է Հովսեփի ուղղությամբ՝ նրա առողջությնը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով՝ աջ ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանների համակցված, հրազենային, կոտորակային, կույր վնասվածքների ձևով:

Դատաքննության ընթացքում տուժող Հովսեփ Վ.-ն հայտնել է, թե իր տունը սեփական տուն է, ինքը տան կողքին ծաղկաման էր դրել, որ այդ մասում մեքենաները կամաց քշեն:

Սամվել Ս.-ն մեքենայով եկել ու խփել է ծաղկամանին: Իրենք մի թեթև վիճել են՝ ինքը՝ իր ծաղկամանի, Սամվելը՝ իր մեքենայի համար: Երբ Սամվելը մեքենայով շարժվել է, ինքն ասել է՝ «Եքա ծաղկամանը չտեսա՞վ, սրա մերը»: Ինքը ամբաստանյալի հասցեին չի հայհոյել, անհասցե, վերացական է արտահայտվել: Այդ ժամանակ վեճը չի շարունակվել: Դրանից հետո՝ մինչև դեպքի օրը, իրենք չեն հանդիպել:

Դեպքի կոնկրետ օրը տուժողը չի հիշել, նշել է, թե մարտ ամիսն էր, օրվա երկրորդ կեսը: Ինքը տղայի հետ ցայտաղբյուրի մոտ լվացվում էր, չի տեսել՝ ով է կրակել:

Տուժողը նշել է, թե հաշտվել է ամբաստանյալի հետ, բողոք, պահանջ չունի: Համաձայն է, որ ամբաստանյալի արարքը վերաորակվի: Ինքը ամբաստանյալին չի հայհոյել, ուղղակի ջղայնացած է եղել, վերացական արտահայտություն է արել:

Գործով վկա հարևանը, որ կրակոցից հետո տուժողին տարել էր հիվանդանոց, նշել է, թե մինչև դեպքը՝ որոշ ժամանակ առաջ, Սամվելը մեքենայով խփել էր Հոսոյի տան դիմաց դրված ծաղկամանին: Արդյունքում Հոսոն ծանր էր տարել, «դերի մեջ էր մտել»՝ նա տարիքով ավելի մեծ է, ու հայհոյանք էր տվել:

Վկան նշել է, թե կրակոցի ժամանակ ոչ մի խոսակցություն, հայհոյանք չի եղել: Ինքը տուժողին ճանաչում է շուրջ 30 տարի, նրան Հոսո են ասում, ամբաստանյալին ճանաչում է 5-10 տարի, նրան «Ռակի Սամո» են ասում: Ինքը ծաղկամանի դեպքի ժամանակ մոտեցել է այն ժամանակ, երբ Հոսոն իր վնասված ծաղկամանին էր նայում, Սամվելը՝ իր վնասված մեքենային: Հայհոյանքը եղել է այն ժամանակ, երբ Սամվելը մեքենայի մեջ էր, մեքենան էլ շարժվում էր:

Ամբաստանյալը հայտնել է, թե տուժողը ճիշտ է ասում: Ծաղկամանի դեպքից հետո ինքը փնտրել է տուժողին ու չի գտել: Դեպքի օրը ծխախոտ ու փամփուշտ պիտի գներ, հանկարծ տեսել է տուժողին, հիշել է, որ նա հայհոյանք էր տվել, ու մտածել է. «Սպասի ցավացնեմ»: Դիպուկ կրակել է նրա ոտքին:

Ամբաստանյալը նշել է, որ կրակոցից առաջ իրենց միջև ոչ մի խոսակցություն չի եղել, ինքը մտքերի մեջ ընկած՝ գնում էր փամփուշտ գնելու: Անսպասելի տեսել է տուժողին: Հիշել է, որ նա իրեն «մայր» է հայհոյել, ջղայնացել ու կրակել է նրա ոտքին՝ զուտ ցավեցնելու համար:

Ամբաստանյալի կարծիքով՝ տուժողը ծաղկամանի դեպքի օրը հենց իրեն էր հայհոյել, իր ծնողին: Եթե ինքն ընկալեր, որ նա վերացական է հայհոյում, ոչինչ չէր անի: Բայց այդտեղ միայն ինքն էր, ուրիշ մարդ չկար, հայհոյանքն էլ, իր կարծիքով, իրեն էր ուղղված: Ինքն անձնական վիրավորանքից դրդված է կրակել, դիպուկ է կրակել՝ ուզեցել է հենց ոտքին կրակել: Իր ու տուժողի միջև հեռավորությունը կրակելու պահին մոտ վեց մետր էր: Այդ օրը ինքը թռչնի որսի էր գնացել, դրա համար էլ հրացանը մեքենայի մեջ էր: Տուժողին տեսել է պատահական, կրակել է իր «թասիբի» համար…

Ամբաստանյալը նշել է, թե տուժողի հետ հաշտվել է, իրենց հարաբերությունները նորմալ են:

Գործով մեղադրողը միջնորդել է Սամվել Ս.-ին մեղավոր ճանաչել խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, դատապարտել 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը և նրան ազատել պատժի կրումից:

Դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ կատարված արարքը պետք է վերաորակվի նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ չի հաստատվել, որ արարքը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքում՝ խուլիգանական դրդումներով: Մինչև դեպքը՝ մեկ այլ միջադեպի պատճառով ամբաստանյալի և տուժողի միջև եղել են միջանձնային լարված հարաբերություններ՝ տուժողը հայհոյանք էր հնչեցրել, իսկ ամբաստանյալն ընկալել էր, որ հայհոյանքն իր ծնողի հասցեին էր ուղղված: Նշված վիճաբանությունից հետո՝ մինչև դեպքը, ամբաստանյալը ցանկություն է ունեցել տուժողից վրեժ լուծել հայհոյանքի համար:

Քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով արարքը որակելու դեպքում առկա է մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդում, իսկ գործով տուժողը հաշտվել էր ամբաստանյալի հետ, որևէ բողոք, պահանջ չէր ներկայացրել, հետևաբար՝ քրեական գործի վարույթը, դատարանի եզրահանգմամբ՝ ենթակա է կարճման:

Դատարանը Սամվել Ս.-ին մեղսագրված արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, քրեական գործի վարույթը կարճել ու Սամվել Ս.-ի քրեական հետապնդումը դադարեցրել է՝ բողոքի բացակայության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում