Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Սյունիքում 23-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը՝ տարիներ առաջ մոր հետ «քնելու» առաջարկ անելու պատճառով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտաշես Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Մհեր Մ.-ն, Սասուն Կ.-ն ու Արտաշես Հ.-ն:

Նրանք ազգականներ են՝ 44-ամյա Սասունը 23-ամյա Մհերի քեռին է, իսկ 34-ամյա Արտաշեսը Մհերի ազգականն է:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ տուժողի առողջությանը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ծանր վնաս հասցնելու համար, որի արդյունքում տուժողը մահացել է: Մհեր Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել նաև գողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:

Եռյակի գործողությունների հետևանքով մահացած տուժողը նույնպես օտար մարդ չէ՝ նա Մհեր Մ.-ի հորեղբայրն էր…

Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ, երբ Մհերի հայրը դատապարտված էր, նրա հորեղբայրը այցելել է նրանց տուն և Մհերի մորը առաջարկել է արտաամուսնական կապի մեջ մտնել: Կինը մերժել է, տեգորը դուրս է հրավիրել տանից: Այդ ժամանակից նրա հարաբերությունները ամուսնու հարազատների հետ սառել են:

Տարիներ անց, գտնվելով Ռուսաստանում, կինը կատարվածի մասին հայտնել է ամուսնուն ու չի նկատել, որ իրենց խոսակցությանը ներկա է նաև որդին՝ Մհերը: Այդ խոսակցությունից էլ 2 տարի անց հորեղբոր վրա դեռևս զայրացած Մհերը, որ արդեն Հայաստանում էր, քեռու և ազգականի հետ, ըստ մեղադրանքի՝ վրեժի շարժառիթով հորեղբորը մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ 2018 թվականի փետրվարի 17-ին, ժամը 21-ի սահմաններում գնացել է հորեղբոր բնակավայր:

Արտաշես Հ.-ն տուժողին դուրս է կանչել բնակարանից, նրան մեքենա են նստեցրել, տարել են չգործող բենզալցակայանի հարակից տարածք:

Ըստ մեղադրանքի՝ Մհերն ու իր երկու բարեկամները, միմյանց փոխադարձաբար լրացնելով, ծեծի են ենթարկել տուժողին՝ ոտքերով, ձեռքերով, գլխով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին: Տուժողի առողջությանը պատճառել են կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, նրան ուղեկցել են իր տան մերձակայքում գտնվող շենքի մոտ ու հեռացել են: Տուժողը տուն չի հասել, հենց փողոցում էլ գլխուղեղի կարևոր կենսական ֆունկցիաների սուր խանգարումից մահացել է:

Բացի այդ, տուժողին ծեծի ենթարկելուց հետո, ըստ մեղադրանքի, նույն տարածքում Մհեր Մ.-ն ներկաներից գաղտնի գետնից վերցրել է ծեծկռտուքի հետևանքով տուժողի պարանոցից պոկված ու գետնին ընկած ոսկե շղթան՝ 450 հազար դրամ արժողությամբ: Նա շղթան տուժողին չի վերադարձրել, այլ գաղտնի հափշտակել է…

Դատարանում Մհեր Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2018 թվականի փետրվարի 17-ին, ժամը 15-ի սահմաններում ինքը գնացել է իր ազգական Արտաշեսենց տուն: Հետո գնացել են քեռու՝ Սասունի տուն: Ժամը 19-ի սահմաններում երեքով գնացել են հորեղբոր բնակավայր:

Քեռին ու Արտաշեսը տեղյակ չէին իր նպատակի մասին: Ինքը նրանց պարզապես ասել է, թե հորեղբոր հետ պարզելու հարց ունի:

Արտաշեսին խնդրել է, որ նա հորեղբորը դուրս կանչի: Երբ հորեղբայրը եկել է, մեքենա է նստել, շարժվել են: Ճանապարհին հորեղբայրը բացել է մեքենայի դուռը, ինքն էլ է բացել ու վազել է նրա հետևից: Երբ հասել է նրան, 4-5 անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին: Հետո իրենք ընկել են գետնին, քաշքշել են իրար: Արտաշեսը մոտեցել, բարձրացրել է հորեղբորը: Իրեն հեռու է հրել: Կռիվն ավարտվել է: Իր դեմքին արյուն է եղել: Ինքը կռացել է, որ դեմքը ձյունով մաքրի, տեսել է ոսկե շղթան: Վերցրել ու դրել է գրպանը: Մեքենայի մեջ լվացվել է: Հորեղբայրը խնդրել է, որ իջեցնեն իրենց փողոցի սկզբնամասում: Ասել է, թե ուզում է մենակ գնալ տուն: Նա ասել է նաև, թե մոտ օրերս կայցելի իրենց ու ներողություն կխնդրի:

Նրան իջեցրել են, իրենք գնացել են իրենց բնակավայր, այնտեղից՝ Բագրատաշեն, որտեղ էլ բռնվել են: Երբ իրենց վերադարձրել են իրենց մարզ, իմացել է, որ հորեղբայրը մահացել է:

Հարցերին պատասխանելով՝ Մհերն ասել է, թե հորեղբոր հետ ցանկացել է հանդիպել, քանի որ նա անթույլատրելի արարք էր թույլ տվել իր մոր հանդեպ: Այդ մասին ինքը տեղեկացել է 2016 թվականի նոյեմբերին, երբ ընտանիքով գտնվում էին Ռուսաստանում՝ լսել է մոր ու հոր խոսակցությունը…

Դեպքի օրը քեռու տանը օղի է օգտագործել և մտածել է հորեղբորը տեսնելու մասին: Քեռուն ասել է, նա համաձայնել է: Արտաշեսն իրենց հետ օղի չէր օգտագործել, եթե ինքը նրան հայտներ հորեղբորն իր այցելության նպատակը, նա չէր գա:

Մեքենայի մեջ քեռուն ասել է, թե հարցը կապված է իր մոր հետ: Արտաշեսն է գնացել հորեղբորը կանչելու, քանի որ ուշանում էր աշխատանքից: Իրենք շենքի բակում չեն զրուցել, որ աղմուկ չառաջանա: Դեպքի պահին ձյուն էր գալիս, մառախուղ էր…

Մհերը պնդել է, թե տուժողին հարվածներ հասցրել է միայն ինքը, Սասունն ու Արտաշեսը չեն հարվածել: Նախաքննության ընթացքում ինքը սխալ ցուցմունք է տվել, իրեն ընդամենը թվացել էր, թե նրանք էլ էին հարվածել:

Մհերը նշել է նաև, թե չի իմացել, որ գտած ոսկե շղթան հորեղբոր շղթան էր: Իսկ վերջինիս հարվածներ է հասցրել, քանի որ նա իրեն ճիշտ չէր պահում, հայհոյանքներ էր տալիս: Ինքը դեպքից հետո ուզում էր գնալ Վրաստան, որ ամեն բան հանդարտվի, հետո վերադառնա…

Նախաքննական ցուցմունքներում Մհեր Մ.-ն հայտնել էր, թե քեռին ու ազգականը դեպքի պահին «մեկական անգամ ապտակել են հորեղբորը»: Ինքը նրանց ճանապարհին պատմել էր, թե ինչ հարցով է ուզում տեսնել հորեղբորը…

Սասուն Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրն իր տուն են եկել Մհերն ու իրենց ազգական Արտաշեսը: Միասին հաց են կերել, օղի են խմել… Մհերն ասել է, թե ուզում է գնալ հորեղբորը տեսնելու՝ հարց կա… Միասին են գնացել: Ճանապարհին Մհերն իրեն պատմել է՝ ինչ հարց է, ինքը դա «շատ բացասական է ընդունել»:

Սասուն Կ.-ն նշել է, թե տուժողին միայն մի «թեթև ապտակ» է հասցրել, երբ նա լվացվում էր: Նաև՝ նրան հարցրել է՝ կարող է՞ լավ չի զգում, տանեն հիվանդանոց: Տուժողը հրաժարվել է, խնդրել է մեքենայից իջեցնել տանից հեռու, քանի որ ուզում էր ոտքով տուն գնալ: Նրան իջեցրել են, ջուր են լցրել, նա նորից լվացվել է, ջուր է խմել, իրենք մեքենայով հեռացել են: Հետո իրենք Վրաստան էին գնում, որ Մհերին այնտեղ թողնեն ու վերադառնան… Իրենք մտածում էին, որ տուժողի կինը կբողոքի…

Սասունը նշել է, թե ինքը գնացել էր, որ միջադեպ չլինի, բայց չի կարող ասել՝ ինչու «կռիվ դարձավ»…

Ամբաստանյալ Արտաշես Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե ճանապարհին չի լսել Մհերի ու Սասունի խոսակցությունը, ինքը չգիտեր՝ ինչու են գնում տուժողի բնակավայր: Ինքն է տուժողին դուրս կանչել տանից, բայց ինքը տուժողին չի հարվածել, Մհերի հետ կռվի ժամանակ նրան հեռացրել է, նրա դեմքին քերծվածքներ է տեսել, ջուր է լցրել, որ նա լվացվի… Երբ միջադեպից հետո տուն են գնացել, Մհերն իրեն ոսկե շղթա է տվել, ինքը չի իմացել, որ դա տուժողինն է եղել… Ինքը հիշում է, որ տուժողն ասել է. «Մի ղալաթ ա, արել եմ…»:

Տուժողի իրավահաջորդը՝ նրա կինը, հայտնել է, թե դեպքի օրը իրենց դուռը ծեծել են, ինչ-որ մեկը ամուսնու հետ խոսել է, նա տանից դուրս է եկել: Քիչ անց ինքն անհանգստացել է, դստեր հետ զանգել են ամուսնու հեռախոսահամարին, անհասանելի է եղել: Որոշ ժամանակ անց եկել է հարևանն ու ասել է, որ ամուսնու դին գտնվում է մոտակա փողոցում: Նրան ճանաչել են… մատներից… Դեմքը անճանաչելի է եղել… Նրա պարանոցին կար ոսկե շղթա՝ ոսկե խաչով: Դիակը հայտնաբերելու ժամանակ ոսկե շղթան ու խաչը չկային…

Տուժողին փողոցում տեսել ու առաջինը մոտեցել էր հարևանը: Նա հայտնել է, որ տեսել է կիսանստած մարդու, որի դեմքն արյունոտ էր, քթից արյուն էր գալիս, ոտքերը ցեխոտ էին, գլուխն արյունոտ էր, նա գլուխը տատանում էր այսուայն կողմ: Ինքը մոտեցել ու դժվարությամբ է ճանաչել հարևանին, վերջինս չէր կարողանում խոսել…

Դատարանը հիմնավորված է գնահատել երեք ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Մհեր Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 177 հոդվածի 1-ին մասով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման:

Սասուն Կ.-ն և Արտաշես Հ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով ու դատապարտվել են 7-ական տարի ազատազրկման:

Երեքի պատժի սկիզբն էլ՝ 2018 թվականի փետրվարի 18-ից:

Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 1 միլիոն 700 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ տուժողի իրավահաջորդին իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արտաշես Հ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի մասով բեկանել դատական ակտը, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը, նրա մասով քրեական գործի վարույթը կարճել:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով բերված բողոքը, բողոքաբերը նշել է, թե գործով ձեռք բերված ապացույցների բավարար համացությամբ ապացուցված չէ, որ Արտաշես Հ.-ն նախապես հանցավոր համաձայնության է եկել Մհերի հետ և նրա հետ փոխհամաձայնությամբ բռնություն է գործադրել տուժողի նկատմամբ: Իր պաշտպանյալը, հակառակը, փորձել է տուժողին հեռացնել, նա ջուր է լցրել, որ տուժողը լվացվի: Ըստ բողոքաբերի՝ իր պաշտպանյալը ոչ մի անձնական պատճառ չուներ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, և նա բռնություն չի գործադրել…

Նույնը պնդեց ու պաշտպանի բերած բողոքին միացավ նաև ամբաստանյալ Արտաշես Հ.-ն:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պապոյան, Ա. Վարդանյան, Ա. Ազարյան կազմով, քննելով բերված վերաքննիչ բողոքը, եզրակացրեց, որ բողոքն անհիմն է, ենթակա է մերժման:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը թողնվեց անփոփոխ, օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում