Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքեր չեն խաղա Իտալիայի դեմ․ Մեր հավաքականի խիստ վտանգավոր օղակը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք Իտալիայի և Բոսնիա-Հերցեգովինայի հետ հանդիպումների վերջնական հայտացուցակը: Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստների, որոնցից 13-ը ներկայացնում են հայկական թիմերը: Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելին: Խաղային պրակտիկա չունենալու պատճառով հավաքական չեն հրավիրվել առաջատար խաղացողներ՝ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը: Վերջինս կարիերան շարունակելու է Երևանի «Փյունիկում» և հուսանք որ առաջիկա հոկտեմբերին Օզբիլիսը կկարողանա օգնել մեր ազգային թիմին: Արմեն Գյուլբուդաղյանցը ըստ էության ընտրել է օպտիմալ կազմ:

Հրավիրվածների շարքում շատ են ֆուտբոլիստները, որոնց խաղը վերջին շրջանում տպավորում է: Խոսքը հատկապես վերաբերվում է Էրիկ Վարդանյանին, Կառլեն Մկրտչյանին, Կամո Հովհաննիսյանին, Տիգրան Բարսեղյանին, Արթուր Միհրանյանին: Որոշակի վերապահումով կարելի է ասել, որ խաղային օղակները բալանսավորված պատկեր ունեն: Միակ արժանի ֆուտբոլիստը, որը տեղ չի գտել Գյուլբուդաղյանցի ցուցակում «Փյունիկի» եզրային պաշտպան Արմեն Մանուչարյանն է: Կարծում ենք այս ֆուտբոլիստն արժանի էր հավաքական հրավիրվելուն: Ամեն դեպքում վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը:

Միակ լուրջ խնդիրը հավաքականում դարպասապահի հարցն է: Գյուլբուդաղյանցը նախապատրաստական հավաքին հրավիրել է միանգամից 4 դարպասապահների՝ Արամ Հայրապետյանին և Անատոլի Այվազովին՝ «Ուրարտուից», Արսեն Բեգլարյանին բելառուսական «Դնեպրից» և Արման Մելիքսեթյանին Երևանի «Նոա» ակումբից: Վերջին շրջանում մեր հիմնական դարպասապահը՝ Արամ Հայրապետյանը, խիստ անկայուն խաղ է ցուցադրում «Ուրարտուի» կազմում՝ թույլ տալով մանկական սխալներ: Բարձրագույն խմբի «Նոա»-ի հետ վերջին խաղում «Ուրարտուի» գլխավոր մարզիչը նրան թողել էր պահեստայինների շարքում՝ հիմնական կազմում ընդգրկելով Անատոլի Այվազովին: Իրավիճակն իսկապես մտահոգիչ է: Որքանո՞վ ճիշտ կլինի Հայրապետյանին վստահելը Իտալիայի պես հավաքականի դեմ խաղում: Նույն Այվազովը, որը կարծես վատ մարզավիճակում չէ ազգային թիմի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել: Արսեն Բեգլարյանը Բելառուսի առաջնությունում պարբերաբար խաղում է «Դնեպրի» մեկնարկային կազմում: Բայց Բեգլարյանի որակներին վաղուց ենք ծանոթ և կարող ենք ասել, որ նրա խաղը ազգային հավաքականում մեղմ ասած չի գոհացրել: Ինչ վերաբերվում է Արման Մելիքսեթյանին, ապա նաև առաջին անգամ չէ որ հրավեր է ստանում ազգային հավաքականից, բայց ևս պաշտոնական հանդիպումների չի մասնակցել: Իտալիայի դեմ խաղում նրա հիմնական կազմում լինելը կարելի է բացառել: Առաջին հայացքից ամենաօպտիմալ տարբերակը Անատոլի Այվազովն է:

Ստեղծված իրավիճակում մեծ է մեր հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու դերը: Կարծում ենք բազմափորձ դարպասապահին կհաջողի ճիշտ որոշում կայացնել: Պետք է հաշվի առնենք, որ մրցաշարային առումով մեզ համար խիստ կարևոր մրցավեճում մրցակիցը աշխարհի քառակի չեմպիոնն է, որն ունի հզոր հարձակման գիծ: Դարպասապահի օղակն իսկապես վտանգավոր է մեր հավաքականի համար: Պաշտպանությունում, կիսապաշտպանությունում և հարձակման գծում Գյուլբուդաղյանցն ունի ընտրության հնարավորություն: Նույնիսկ կարող ենք ասել, որ այս ամպլուաներում կա մրցակցություն հիմնական կազմում տեղ ունենալու համար:

Օրինակ կիսապաշտպանությունում ունենք Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Էրիկ Վարդանյան, Կառլեն Մկրտչյան Ռումյան Հովսեփյան, Էդգար Բաբայան: Նշված ֆուտբոլիստները չունեն մարզավիճակի հետ կապված խնդիր և պատրաստ են օգնել ազգային թիմին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ հավաքականի հայտացուցակը․

 

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Անատոլի Այվազով «Ուրարտու»

Արման Մելիքսեթյան, «Նոա»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

 

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

 

Կիսապաշտպաններ

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

 

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում