Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զորավարժություններ՝ Բաքվում. մենք էլ կարող ենք նմանատիպ ձևաչափ առաջարկել վրացիներին

Սեպտեմբերի 2-16-ը Ադրբեջանում անցկացվելու են ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ ռազմական վարժանքները։ Այս անգամ տեղի են ունենալու ռազմաօդային ուժերի համատեղ տակտիկական զորավարժություններ։ Բայց սա հաջորդ ամսին Ադրբեջանում կայանալիք միակ զինվորական միջոցառումը չէ, որն արժանի է ուշադրության։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Eternity-2019 («Հավերժություն-2019») հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։

Հայաստանի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի եռակողմ դաշինքին, նրանց համագործակցությանը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում, և այս դաշինքից բխող հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին, Հայաստանի անվտանգության վրա հնարավոր ազդեցություններին նախկինում, իհարկե, շատ ենք անդրադարձել։ Առանձնահատուկ եղբայրական կապեր ունեցող Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես հայտնի է, առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ մի շարք նախագծեր են իրար հետ իրականացնում, և Վրաստանն էլ, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, փորձում է իր տնտեսական օգուտները քաղել՝ դառնալով կարևոր կապող օղակ, տարանցիկ երկիր Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Նման ծրագրերից են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Տրանսանատոլիական գազատարը (TANAP) և Բաքու-Թբիլիսի-Կարս (կամ՝ Կարս-Ախալքալաք-Բաքու) երկաթուղին։ Իսկ այս երեք երկրների ռազմական համագործակցության և պարբերաբար նման ձևաչափերով անցկացվող զորավարժությունների, ռազմական վարժանքների, խաղերի հիմնական նպատակը տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ այս ենթակառուցվածքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը ռազմականապես պատրաստ լինելն է։ Սեպտեմբերի 2-6-ը կայանալիք զորավարժությունների սցենարը ևս հիմնված է այս առաջնահերթության վրա։

Միայն թե ամբողջ խնդիրն այն է, որ մեր հանդեպ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված հարևան Ադրբեջանը, որն առանցքային դերակատարում և ազդեցություն ունի նշված նախագծերում՝ շնորհիվ իր էներգետիկ ռեսուրսների և ֆինանսական հնարավորությունների, բացահայտորեն օգտագործում է այս ծրագրերը՝ Հայաստանը մեկուսացնելու և հայկական կողմի վրա Արցախի հարցում ճնշում գործադրելու նպատակով։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին զրույցը հայ լրագրողների հետ սրա վառ ապացույցն է։ Եվ այս տեսանկյունից կարևոր է պարզել, հասկանալ, թե ի՞նչ միտումներ կան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության ձևաչափում։ Հնարավո՞ր է՝ այն ինչ-որ պահի օգտագործվի Հայաստանի դեմ, և հարևան-բարեկամ Վրաստանին ներքաշեն հակահայկական գործունեության մեջ՝ ինչպես ենթադրում է մեր վերլուծաբաններից մեկը։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/482/87/4828767.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացագետ Ջոնի Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, Բաքվում տեղի ունենալիք զորավարժությունները լավ առիթ են հերթական անգամ խոսելու Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ դաշինքի մասին։ Ի՞նչ նշանակություն ունեն այս հարաբերությունները Հայաստանի շահերի տեսանկյունից, և որքանո՞վ են դրանք հակադրվում մեր շահերին կամ կարող են սպառնալիքներ ստեղծել մեզ համար։ Ռազմական համագործակցությունն այս շրջանակներում ի՞նչ դեր է խաղում։

– Նախ՝ սկսեմ նրանից, որ եռակողմ ձևաչափով անցկացվող այս զորավարժությունները՝ «Eternity» կոչվածը, ավանդական զորավարժություններ են, որոնք միտված են ենթակառուցվածքների պահպանմանը, և երեք կողմերը պարբերաբար տարբեր երկրներում անցկացնում են այս զորավարժությունները, և ունենալով թե՛ նավթային, թե՛ գազային, թե՛ երկաթգծային ենթակառուցվածքներ՝ այս երկրները մի քանի տարի առաջ որոշել են, որ աշխատանքներ իրականացնեն այս ուղղությամբ՝ անվտանգության հարցերը լուծելու նպատակով։ Այս առումով ես խնդիր չեմ տեսնում, երեք երկրների շահերից են բխում այս զորավարժությունները, ինչը զուգահեռ՝ երկրորդ կողմից չի նշանակում, որ այդ եռակողմ հարաբերությունները ռազմական մասով ունեն լրջորեն խորանալու միտումներ։ Ռազմական հարաբերությունները սահմանափակ են։ Եթե Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններում կա խորանալու միտում, և կա հնարավորություն ու ցանկություն, ապա Վրաստանի առումով այն ամենը, ինչին հասել են երեք երկրները ռազմական ոլորտի համագործակցության մեջ, իմ կարծիքով, սպառված է, և ավելի խորանալու միտում, ցանկություն չկա կոնկրետ Թբիլիսիում։ Բայց քանի որ Վրաստանը ցանկություն ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին, և թուրք-վրացական ռազմական համագործակցության այս համատեքստը նաև ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին է վերաբերում, այդ պատճառով վրացիները կարևորություն են տալիս նաև այս ձևաչափին։

Բայց մենք էլ կարող ենք զուգահեռաբար նմանատիպ՝ հայ-վրացական ռազմական փոխգործակցության ձևաչափ ստեղծել, որը ևս ուղղված կլինի ենթակառուցվածքների պաշտպանությանը։ Մենք ունենք մեզ համար բավական կարևոր գազատար, որը Վրաստանի սեփականությունն է և անցնում է Վրաստանի տարածքով, և որի անխափան աշխատանքն ապահովում է մեր էներգետիկ անվտանգությունը։ Դրա համար, ինչու ոչ, մենք էլ կարող ենք ակտիվացնել համագործակցությունը այս ոլորտում և նույնատիպ ձևաչափ ձևավորել Հայաստանի և Վրաստանի միջև, ինչը կարող է հետաքրքիր լինել նաև Թբիլիսիին։

Իսկ ընդհանրապես, եթե խոսում ենք Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի մասին, ապա այստեղ նաև այլ՝ քաղաքական, տնտեսական էլեմենտներ կան, և այս ոլորտում, երևի թե, կա հնարավորություն համագործակցությունը էլ ավելի խորացնելու, բայց չէի ասի, թե վերջին շրջանում կա դրական միտում, որ այս ձևաչափն ավելի է խորանում։ Եթե բարձր մակարդակի հանդիպումների ներկայիս դինամիկան համեմատենք Սաակաշվիլու ժամանակվա կամ «Վրացական երազանքի» կառավարման առաջին տարիների հետ, ապա կարող ենք ասել, որ այս ձևաչափի պասիվացման միտումներ են նկատվում, ինչն իր պատճառներն ունի։ Եվ պետք է ասել, որ չնայած Թբիլիսին ակտիվորեն համագործակցում է տնտեսական ոլորտում թե՛ Բաքվի և թե՛ Անկարայի հետ, այնուամենայնիվ, Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ձգտումն է։ Վրաստանը Ասոցացման համաձայնագիր ունի Եվրամիության հետ իր տնտեսական բաղադրիչով՝ Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով (DCFTA), և փորձում է դիվերսիֆիկացնել առևտուրը, առևտրային հարաբերությունները տարբեր երկրների և կառույցների հետ։ Վերջին տարիներին միտում էր նկատվում, որ ի դեմս Չինաստանի՝ վրացիները առևտրի նոր ուղղություն և նոր շուկա են գտել, և վրաց-չինական հարաբերությունները ևս ունեն միտում խորանալու։ Սա ցույց է տալիս, որ Թբիլիսին կենտրոնացած չէ ինչ-որ մի ձևաչափի կամ ուղղության վրա ու փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, տնտեսական հարաբերությունները, ինչն, ըստ իս, նաև Հայաստանի շահերից է բխում։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին. որքան ավելի անկախ ու բազմազանեցված արտաքին քաղաքականություն ունենա Հայաստանը, այնքան օգուտ է Վրաստանի համար։ Բացի այդ, կանխատեսելիությունը, հարգանքը միմյանց նկատմամբ և վստահությունը մեր հարաբերություններում ևս շատ կարևոր էլեմենտներ են։ Եվ այս պարագայում չեմ կարծում, որ մտահոգվելու կարիք կա։

Պարզ է, որ Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հետաքրքրության կենտրոնում են գտնվում, մենք ուսումնասիրում ենք, կարող է երբեմն, պարբերաբար մտահոգվենք, բայց պետք է նաև հասկանանք, որ իրենց էլ հետաքրքրում և պարբերաբար մտահոգում են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը բնական է, քանի որ մեր երկու երկրներն էլ անդամակցում են տարբեր անվտանգային կառույցների և տնտեսական ինտեգրման տարբեր ուղղություններ են ընտրել։ Այս ամենը ստեղծել է այն իրականությունը, որի մեջ այդ ստատուս-քվոն մենք գտել ենք և կանխատեսելիությունը, հարգանքը, վստահությունը միմյանց նկատմամբ, շահերի ըմբռնումը, իմ կարծիքով, բավական լավ և դրական ազդեցություն են ունենում Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների վրա՝ կայունացնելով այդ հարաբերությունները։
Ինչպես նշեցի՝ մենք ևս կարող ենք նույնատիպ ռազմական համագործակցության ձևաչափ առաջարկել վրացի գործընկերներին՝ կամուրջների, ենթակառուցվածքների, գազատարների և այլ օբյեկտների պաշտպանությանը նախապատրաստվելու նպատակով։ Սա կարևոր է մեր երկու երկրների համար։ Սա էլ իր հերթին չպետք է հուզի այլ երկրների և կբխի մեր ազգային շահերից։ Հարցն այն է, որ ռազմական բաղադրիչից բացի՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության մեջ կան նաև քաղաքական, տնտեսական բաղադրիչներ, որոնցով Վրաստանը չի սահմանափակվում։ Այո, այս երկրներն ունեն լավ առևտրատնտեսական հարաբերություններ։ Ասենք, Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Այսօր Ռուսաստանն է Թուրքիայի հետ մրցում, Չինաստանն է մտել Վրաստանի առևտրային գործընկերների առաջին եռյակի մեջ։ Եվ կարևորն այն է, որ Վրաստանը չի սահմանափակվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության ձևաչափով։ Սա ցույց է տալիս մեզ, որ վրացիների բոլոր քայլերը բխում են իրենց ազգային շահերից, և իրենց ազգային շահերի մեջ, իմ կարծիքով, չի մտնում Հայաստանին վնասելը։

Եվ նույնն էլ մեր պարագայում է աշխատում. ինչքան էլ մենք լավ, դաշնակցային հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, լինենք ՀԱՊԿ անդամ, այնուամենայնիվ, մեր այս հարաբերությունները չեն վնասում Վրաստանի ազգային շահերին, քանի որ մեր երկու երկրները ունեն տարիների ընթացքում ձևավորված միջպետական հարաբերությունների դինամիկան և ձևակերպված օրակարգը, որը բխում է երկու երկրների ազգային շահերից, և կան «կարմիր գծեր», որոնք երկու կողմերը փորձում են չհատել։

Տեսեք, եթե հիշենք՝ բոլոր պաշտոնական այցերի ընթացքում հնչեցվում է այն դիրքորոշումը, որ մենք պիտի երրորդ երկրների ազդեցությունից զերծ պահենք հայ-վրացական հարաբերությունները։ Իմ կարծիքով՝ այս մոդելն աշխատում է, և մենք կարողանում ենք պահպանել այս հարաբերություններն ու թույլ չտալ, որ երրորդ երկրների հետ մեր կամ Վրաստանի հետ ունեցած խնդիրները, լինի Ռուսաստանը, Ադրբեջանը թե Թուրքիան, ազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա։

– Եվ Ձեր գնահատմամբ՝ առանձնակի խորացում չի՞ նկատվում ռազմական համագործակցության ոլորտում։

– Ոչ, խորանալու միտում չկա ռազմական մասով։ Ավանդական զորավարժություններ են։ Այս տարի Ադրբեջանում են տեղի ունենալու։ Հաջորդ տարի Վրաստանում կամ Թուրքիայում տեղի կունենան։ Սա զորավարժությունների կայացած ձևաչափ է, և իմ կարծիքով՝ մտահոգվելու ոչ մի բան չկա։ Բայց զուգահեռաբար կարելի է մտածել Վրաստանի հետ նման ձևաչափ ձևավորելու մասին։ Պարզ է, որ քննարկման թեմա է՝ որքանո՞վ է օգտակար լինելու, ի՞նչ կարող ենք ստանալ, ի՞նչ է տալու։ Բայց հարցն այն է, որ այսպիսի գաղափար կարող է նաև մեզ մոտ աշխատել։ Մենք ևս ունենք իրավունք մտածելու Վրաստանի տարածքով Հայաստան եկող գազատարի անվտանգության մասին և առաջարկելու վրացական կողմին ձևավորելու նմանատիպ ձևաչափ ու պարբերաբար նմանատիպ զորավարժություններ անցկացնելու, որպեսզի խնդիրներ առաջանալու պարագայում կարողանանք երկու երկրների ջանքերով ապահովել ենթակառուցվածքների անվտանգությունը, ինչը թույլ կտա թե՛ մեր արտաքին առևտուրը պահպանել և չվտանգել, թե՛ մեր էներգետիկ անվտանգությունն ապահովել։

– Իսկ ինչո՞ւ մինչև հիմա նման ձևաչափ չի առաջարկվել վրացական կողմին։ Գուցե Վրաստանի և Ռուսաստանի վատ հարաբերություննե՞րն են պատճառը։

– Չեմ կարծում, որ խնդիր լինի։ Պետք է պարզապես այս հարցը քննարկման թեմա դարձնել։ Տեսեք, իմ այս հայտարարությունն ինչ-որ դիսկուրս է ստեղծում. կտպագրվի մամուլում, ինչ-որ մեկը կտեսնի, և եթե հետաքրքիր է այս թեման՝ կարող են առաջարկել քննարկել նման ձևաչափ ստեղծելու հնարավորությունները։ Գուցե եղել են առաջարկներ, քննարկել են և հասկացել, որ իմաստ չկա։ Ես տեղյակ չեմ։ Բայց չեմ կարծում, թե այլ երկրների դժգոհության պատճառով խնդիրներ ունենանք։ Ի վերջո, այսպիսի գաղափարները միտված են անվտանգության ուժեղացմանն ու կայունության ամրապնդմանը, ինչն, ըստ իս, պիտի որ խնդիրներ չստեղծի այլ երկրների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում