Լուրեր
Գիտական աստիճաններ շնորհելու ամբողջ համակարգը արատավոր է․ ռեֆորմներ են պետք․ Աշոտ Բլեյան

«Գիտական աստիճաններ շնորհելու համակարգը արատավոր է. կարծում եմ՝ ռեֆորմներ են պետք, և դրանք վաղուց պետք է արվեին: Գիտական աստիճան շնորհող խորհուրդները ինձ համար վստահելի կառույցներ չեն»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ԵՊՏՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության փորձագիտական քննության, նրա հրաժարականի և ի պաշտպանություն ռեկտորի՝ ուսանողների ստորագրահավաքի հետ: «Ուզում եմ հավատալ, որ ուսանողներն անկեղծ են և ուզում են, որ իրենց երիտասարդ ռեկտորը շարունակի պաշտոնավարել»,- նշեց Ա. Բլեյանը՝ հավելելով, որ եթե ռեկտորը խոցելի լինի, ապա ինչպես է բարեփոխումներ իրականացնելու:

«Կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան, բարեփոխիչների կարիք կա՝ այնպիսի մարդկանց, ովքեր կխիզախեն, բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվություն կստանձնեն»,- նշեց Ա. Բլեյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ որակյալ կրթությունն է զարգամացման միակ գրավականը, Ա. Բլեյանն ընդգծեց, որ որակյալ կրթություն ապահովելու համար նաև ուսուցչի կարգավիճակի հարցը պետք է կարգավորել՝ որպես աշխատավորի: Կրթահամալիրի տնօրենի դիտարկմամբ՝ ուսուցիչը պետք է ազատ լինի ուսուցման ծրագրի, ուսումնական նյութերի և ուսուցման ձևերի ընտրության հարցում, մինչդեռ այդպես չէ. ուսուցիչների խումբը ստեղծագործական անձնակազմ չէ: Մեր զրուցակիցը նաև կարծիք հայտնեց, որ որակյալ կրթությունը կրթության շարունակականության սովորույթը փոխանցելն է: Նա նաև հավելեց, որ, այնուամենայնիվ, կրթության ամենակալավ ձևը ինքնակրթությունն է:
«Հնազանդ, եթակա կրթական հաստատությունը, հաստատության ղեկավարը, ուսուցիչը հարմար են, անվտանգ,- նշեց Ա. Բլեյանը: -Հեղափոխությունից հետո էլ շատ բան չի փոխվել: Լավ կլինի, որ հեղափոխության հորձանուտը գա նաև կրթական համակարգ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *