ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը հավանության է արժանացրել YouTube-ի հետ համաձայնագիրը, որի համաձայյն՝ ընկերությունը 150-200 մլն դոլարի չափով տուգանք կվճարի՝ համացանցում երեխաների անձնական տվյալների պաշտպանության օրենքը խախտելու համար։ Այս մասին հաղորդում է Politico-ն։
Նշվում է, որ տվյալ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի հինգ անդամներից 3-ը, որից հետո նյութերն ուղարկվել են ԱՄՆ արդարադատության նախարարություն։
Պարբերականի համաձայն՝ կփոփոխվի նաև մանկական կոնտենտի՝ տեսահոսթինգի քաղաքականությունը։
Ըստ համաձայնագրի՝ կանջատվի երեխաների համար նախատեսված գովազդը։