Ցանցահենները կոտրել են Twitter սոցցանցի հիմնադիրներից մեկի և գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի օգտահաշիվը։ Այս մասին հայտնել է Twitter-ի մամուլի ծառայությունը։
Ընկերությունում նշել են, որ միջադեպի հետաքննություն է տեղի ունենում։
Դորսիի էջը կոտրել են ուրբաթ, ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով՝ 16։00-ին։ Անհայտ անձանց կողմից նրա էջում շուրջ 15 թիվթ է հրապարակվել, որոնցում ոչ պատշաճ բառապաշար է եղել, ինչպես նաև ռասիստական բնույթի վիրավորանքներ։
We're aware that @jack was compromised and investigating what happened.
— Twitter Comms (@TwitterComms) August 30, 2019