Հարավային Օսիայի սահմանապահները հումանիտար օպերացիա են սկսել Ցնելիս գյուղի շրջանում, որից մեկ կիլոմետր հեռավորության վրա վրացական անցակետն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ հանրապետության պետական անվտանգության ծառայության, օպերացիան բացառապես խաղաղ բնույթի է:
Նրանք նշել են, որ գործողություններն ուղղված են սահմանային ռեժիմի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև «տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը»: