
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Lexus մակնիշի 85 PP 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։