Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Բացահայտել ենք արտագրության տասնյակ դեպքեր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում․ՀՊՏՀ ուսանողներ

ՀՊՏՀ ուսանողները նամակ են հղել Tert.am-ի խմբագրությանը, որտեղ, մասնավորապես, դիմում են Արայիկ Հարությունյանին՝ անդրադառնալով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում իրենց կողմից բացահայտված արտագրության դեպքերին։ Նամակում ասվում է․

«Հարգելի պարոն Հարությունյան,

տեսնելով, թե ինչ մեծ անարդարդարություն տեղի ունեցավ պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ մի համակարգում, որտեղ նա թե՛ գիտական և թե՛ մասնագիտական որակներով անհամեմատ բարձր է իրեն վատաբանող կեղծ արժեքներով մարդկանցից, մենք՝ ուսանողներս և շրջանավարտներս, ամեն ինչ անում և անելու ենք, որպեսզի վերականգնվի արդարությունը։ Ընդամենը երկու օրվա ընթացքում մեր շարժման շրջանավարտների հետ միասին ուսումնասիրելով ռեկտորի ժ/պ Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչման համար: Ի դեպ, եթե պարոն Հայրապետյանին մեղադրում էին հին համակարգում որոշ թարգմանված հատվածներին հղումները բաց թողնելու մեջ, ապա այս դեպքում գործ ունենք մկնիկի 4 հարվածով կատարված copy paste-երի հետ՝ նույն լեզվով։

Տիկին Գալոյանը շտապել էր հեռացնել իր գիտական աշխատանքների ցանկը համալսարանի կայքից, սակայն մենք համացանցից կարողացանք գտնել դրանց մի մասը և անցնել գործի։ Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղքը չի եղել։ Եվ դրա համար այս պահին հրապարակում ենք միայն 3 դեպք՝արդեն իսկ բացահայտված տասնյակ դեպքերից։

Համոզված ենք, որ այս անհասկանալի հիմքով ամեն շաբաթ նոր ռեկտոր փոխելու փոխարեն, պետք է ավելի խորքային մոտենալ հարցին․հայտարարել, որ դա համակարգային խնդիր է եղել, նաև վստահել բոլորիս, որ այդ վատ համակարգում Ռ. Հայրապետյանը լավագույնն է եղել բոլոր առումներով։ Ընդ որում, պարոն Հայրապետյանը ի զորու է նախկին համակարգում նույնիսկ իր ունեցած բացթողումները հաշվի առնելով՝ ստեղծել լրիվ նոր համակարգ բոլորիս համար, ինչը բազմիցս ապացուցել է գործնականում։ Մենք չենք կարող հանդուրժել, որ արատավորվի լավագույնի անունը, այն դեպքում, երբ շատ տգետ ու կաշառակեր դասախոսներ առիթից օգտվում են և սեփական շահերը առաջ տանում։

Պարոն նախարար, մենք Ձեզ ճանաչում և հարգում ենք նախևառաջ պարոն Հայրապետյանի շնորհիվ, լիովին վստահում ենք նրան և հետևաբար հավատացել ենք նաև Ձեզ։ Համոզված ենք նաև, որ միայն իմաստուն մարդիկ են ունակ վերանայել սեփական որոշումները։

Խնդրում ենք մի՛ կոտրեք մեզ, մեր հիասթափությունը շատ մեծ է լինելու, լսե՛ք մեր ձայնը, ընդունեք, որ բոլորի մոտ են նման խնդիրներ բացահայտվելու և հետ բերեք Ռ. Հայրապետյանին։ Մենք մեծ հույս ունենք, որ պարոն Հայրապետյանը դեռևս վերջնականապես հիասթափված չէ, և կհամաձայնվի հետ վերադառնալ։

Խնդրում ենք նաև բավարարվել ուղարկվող այս մի քանի փաստերով, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել այս տհաճ գործը և պարզապես վառենք ու դեն նետենք մնացած բոլոր փաստերը՝ ավելի չվնասելով տիկին Գալոյանին։

ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում