Օգոստոսի 30-ին, ժամը 12:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղին հարակից՝ «Քարվանսարա» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Այրվում է մոտ 15 հա տարածք: