Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կանանց սպանությունների թեմային՝ տեղեկացնում է թուրքական Cumhuriyet լրատվամիջոցը:
Էրդողանը հայտնել է, որ կանանց սպանությունները կանխելու հարցում կողմ է մահապատժի վերականգնմանը:
«Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը»,- հայտարարել է նախագահը: