Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Սպասման ռեժիմ. Ամուլսարի և ՍԴ արբիտրաժը

Վարչապետի, պաշտոնյաների, պատգամավորների, փորձագետների և «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Լիբանանի «Էլարդ» ընկերության փորձագետների հետ Ամուլսարի հարցի վերաբերյալ տեսակամուրջը առավել սրեց ինտրիգը, թե ինչ է լինելու շրջակա միջավայրի նախարարության որոշումը Ամուլսարի ՇՄԱԳ հետ կապված՝ լինելո՞ւ է նոր ՇՄԱԳ, թե՞ ոչ: Եթե չի լինելու, ապա նշանակում է, որ հարցը մտնում է եզրափակիչ՝ սուր փուլ: Կամ հանքը շահագործվում է և սկսում է դրա դեմ պայքարի լարված շրջանը՝ անկանխատեսելի հետևանքով, կամ հանքը չի շահագործվում և գալիս է «Լիդիանի» բողոքարկման հեռանկարի ռիսկը՝ Հայաստանի համար առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի տուգանքներով: Եթե լինում է նոր ՇՄԱԳ, ապա դա նշանակում է հարցի որոշակի սառեցում, մի քանի ամիս: Այդ ընթացքում, իհարկե, տեսականում մնում է «Լիդիան» ընկերության բողոքի հնարավորությունը՝ միջազգային արբիտրաժ, սակայն այստեղ արդեն հաջողության հնարավորությունը հարաբերական է, եթե ընթացքում լինի նոր ՇՄԱԳ-ը:

Այդ իրավիճակը բավականին ուշագրավ լույսի ներքո է Սահմանադրական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության զարգացումների ֆոնին, կամ դրանք են ուշագրավ Ամուլսարի շուրջ զարգացման ֆոնին: Հայտնի է, որ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքի օրենսդրական հիմնավորումների սահմանադրականության հարցը ՍԴ-ն որոշել էր քննել օգոստոսի 29-ին, սակայն հետաձգեց մինչև սեպտեմբերի 3: Սա ուշագրավ է նրանով, որ սեպտեմբերի 4-ին ՇՄՊ նախարարությունը պետք է հայտնի ՇՄԱԳ ճակատագրի մասին: Աներկբա է, որ որոշումը պատրաստ կլինի մինչ այդ, ասենք՝ սեպտեմբերի 2-ին կամ 3-ին, եթե արդեն իսկ չկա որոշակիություն: Իսկ բանն այն է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի թեմայով ՍԴ քննարկումը իր հերթին ունենալու է ներքաղաքական մեծ ռեզոնանս՝ այս կամ այն որոշման դեպքում:

Թեմատիկ առումով հարցերի մեջ չկա ուղիղ կապ, սակայն հենց այդ քաղաքական ռեզոնանսային ներուժի և նշանակության տեսանկյունից Ամուլսարի և ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցերի կապը բավականին շոշափելի և առարկայական է: Որովհետև, ինչպես Ամուլսարի դեպքում, ՍԴ պարագայում էլ իրավիճակը, կարծես թե, կարող է հասունացնել նոր իշխանության «քաղաքական դիլեման»՝ փակել ՍԴ-ն, թե՞ թույլ տալ դրա հետագա շահագործում: Որովհետև անցանկալի որոշման դեպքում այն կամ պետք է կատարվի, կամ ՍԴ-ն հայտարարվի «օրենքից դուրս»:

Մինչդեռ, այստեղ էլ կա «միջազգային արբիտրաժ»՝ դա Վենետիկի հանձնաժողովն է, որն ամիսներ առաջ ողջունելով դատական համակարգի վերափոխման Հայաստանի իշխանության կամքն ու մտադրությունը, այդուհանդերձ, շատ հստակ հորդորեց ճանաչել ներկայիս ՍԴ-ն և վերջ տալ անդամ-դատավոր «բառախաղին»՝ դա Վենետիկի բնորոշումն էր: Եթե Հայաստանի իշխանությունը չճանաչի ՍԴ-ն, ապա այստեղ «արբիտրաժի» հարց է առաջանում Վենետիկի հետ կապված: Ինչպիսին կարող է լինել Հայաստանի նոր իշխանության շանսը այդ արբիտրաժում, եթե իրադարձությունը ՍԴ հարցում էլ զարգանա այդ սցենարով: Այդ համատեքստում է հետաքրքիր, թե ինչպես են միմյանց փոխազդելու երկու հարցերը առաջիկա մի քանի օրերի «սպասման ռեժիմում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում