Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Այս կառավարությանը զոռով ստիպում ենք մեզ լսել․ Ամուլսարի հարցով հետքայլ է լինելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԷԼԱՐԴ միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է լրագրող Թեհմինե Ենոքյանին և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանին:

«ԷԼԱՐԴ-ի փորձագետները վերահաստատեցին այն ամենը, ինչ մենք գրեթե երկու շաբաթ է՝ բղավում ենք, այն է՝ ամբողջ տվյալները թերի են, և դրանց հիման վրա հնարավոր չէ եզրակացության հանգել»,- նշեց Թեհմինե Ենոքյանը՝ միաժամանակ ողջունելով տեսակոնֆերանսի կազմակերպումը:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Լիդիանը» նոր ՇՄԱԳ չի ուզում անել, որովհետև գիտեն՝ չեն հաղթահարի հանրային լսումների փուլը և պետք է տվյալները համալրեն. «Իսկ այդ դեպքում հնարավոր չէ ֆիքսել, որ ռիսկերը կառավարելի են»:

Թեհմինե Ենոքյանը ամենակարևոր հարցերից մեկը համարում է այն, թե ինչպես է ստացվել, որ Քննչական կոմիտեում ԷԼԱՐԴ-ի թերի տվյալները չեն նկատել. «Պարոն Իվանյանը վստահեցնում է, որ ինքն անաչառ քննություն է արել: Սակայն ես նրա անաչառությանը վաղուց եմ կասկածել՝ դեռ չիմանալով նրա և բնապահպանության նախկին նախարարի միջև ազգակցական կապի մասին»:

Միքայել Նահապետյանն էլ երեկվա տեսակոնֆերանսից այն հետևությանն է հանգել, որ մենք չունենք հանրային կառավարման համակարգ: Նրա խոսքով՝ այդ հանրային կառավարման համակարգը երկու շաբաթ չտեսնելու էր տալիս այն ռիսկերը, որ տեսնում էին քաղաքացիները:

«Եթե մենք մտածենք, որ այս ամենը լավ բեմադրված շոու է, ապա քաղաքական պատասխանատվության բոլոր սլաքներն ուղղվում են դեպի վարչապետը: Սակայն այդ սլաքները վարչապետի վրայից չի թեքում նաև մյուս տարբերակը, որովհետև այդ ամբողջ կառավարման համակարգի պատասխանատվությունը անձամբ իր վրա է՝ այդ մարդիկ իր ենթականերն են, այդ մարդկանց ինքն է ընտրել»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում