Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ամուլսարի հարցով պաշտոնանկություններ են սպասվում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ քննչական կոմիտեում։ Պաշտոնանկությունները կապված են հենց Ամուլսարի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնանկների ցանկում է լինելու Ամուլսարի վերաբերյալ քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։ Այս պահին քննարկվում է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտոնանկության հարցը։ Չի բացառվում, որ Ամուլսարի հարցով պատժվեն նաև նախկին պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում կառավարության, փորձագետների, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ միջազգային փորձաքննություն իրականացրած ԷԼԱՐԴ ընկերության հետ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, որից անմիջապես հետո վարչապետը գրառում էր կատարել, որ մտածելու շատ բան կա, և Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն։

Բացի դրանից, երեկ հայտնի դարձավ նաև ՔԿ պաշտոնյա Յուրա Իվանյանի ու բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի ու առկա շահերի բախման մասին, որն ակնհայտորեն թաքցվել էր նաև վարչապետից։

Ակնհայտ է, որ փորձ է արվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորեցնել, և վերջինս Ամուլսարի հարցով նախնական որոշում կայացնելիս մոլորության մեջ է եղել։ Եվ հիմա, մեր տեղեկություններով, վարչապետը որոշել է պատժել որոշ պաշտոնյաների իրեն մոլորեցնելու և իր մեջքի հետևում նախկին պաշտոնյաների հետ գործարքների մեջ մտնելու համար։

Վարչապետին զայրացրել է նաև այն փաստը, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն առանց խորամուխ լինելու կոնկրետ հանգամանքների մեջ, կառավարության նախորդ նիստին զեկուցելով վարչապետին ԷԼԱՐԴ-ի փորձաքննության արդյունքները՝ նշել էր, որ ամենակարևոր 3 կետերը, որոնց եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգել դրան, հետևյալն են.

1. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա:

2. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի:

3. Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Եվ հիմնվելով այս ամենի վրա՝ Գրիգորյանը հայտարարել էր, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Իսկ երեկ փաստացի ԷԼԱՐԴ ընկերության ներկայացուցիչը փաստեց, որ «Լիդիանի» 2016թ. ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի հանքն ապահով շահագործելու համար։

Պատահական չէ, որ երեկ կառավարությունում տեղի ուենցած Skype-կոնֆերանսի ընթացքում Հայկ Գրիգորյանն ու Յուրա Իվանյանը բավական անհանգիստ, ցայտնոտային վիճակում էին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում