Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վարդան Մինասյանի ճակատագրական փոփոխությունը. Կարող էինք և չպարտվել

Առաջին հերթին ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» Եվրոպա լիգայի խաղարկությունում գրանցած փայլուն արդյունքի, ինչպես նաև ֆուտբոլասերին պարգևած անմոռանալի զգացողությունների համար: Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը խաղաց եվրագավաթների խաղարկության փլեյ-օֆում և ավելի քան մոտ էր խմբային փուլում հայտնվելուն: Առաջին անգամ մասնակցելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը՝ «Արարատ-Արմենիան» նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ եվրոպական ասպարեզում ապացուցեց, որ մեծ ներուժ ունեցող թիմ է:

Երեկ ականատեսը եղանք դրամատիկ, գերլարված պայքարի, որն ավարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հաղթանակով: Պետք է խոստովանենք, որ դաշտի տերերը օբյեկտիվորեն ավելի ուժեղ էին, իսկ մեր պարտությունը ինչ-որ տեղ օրինաչափ էր: Մենք ուղղակի թույլ տվեցինք, որ «Դյուդելանժը» վերցնի նախաձեռնությունը և ճնշման արդյունքում առավելություն ստանա: Բնականաբար, փորձում ենք ինքներս մեզ մխիթարել, մխիթարել ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին: Շարունակ ասում ենք, որ 11 մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է, և մենք պարտվեցինք վիճակախաղում: Բայց կարծում ենք՝ շատ ավելի ճիշտ կլինի կատարվածին սթափ գնահատական տալ և փորձել հասկանալ պարտության պատճառները:

Հերթական անգամ «Արարատ-Արմենիան» անցկացրեց երկու տարբեր խաղակեսեր: Հերթական անգամ մեր չեմպիոնը ընդմիջման գնաց 1:0 հաշվով հաղթելով, և թվում էր, թե գոնե այս անգամ դրական արդյունքն անխուսափելի է: Բայց տեղի ունեցավ այն, ինչից բոլորս էինք վախենում: Երկրորդ կեսի հենց սկզբից տեսանք բոլորովին այլ «Արարատ-Արմենիա»: Մրցակիցը ուժեղացրել էր խաղի տեմպը, ինչի արդյունքում մեր թիմի պաշտպանական դիրքերում խուճապ էր սկսվել: Նույնը տեղի էր ունեցել նաև «Սաբուրթալոյի» հետ երևանյան խաղում: Առաջին կեսից հետո հաղթում էինք 1:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում վրացական թիմը, ուժեղացնելով տեմպը, ուղղակի կապիտուլյացիայի էր ենթարկել «Արարատ-Արմենիային»: «Դյուդելանժի» հետ երևանյան խաղում ևս լավ առաջին խաղակես անցկացնելուց հետո երկրորդ կեսի սկզբում տեղի ունեցավ անկում: Այս դեպքում, սակայն, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շտկեց իրավիճակը՝ կատարելով հաշվենկատ փոփոխություններ:

Մինասյանը փորձեց շտկել իրավիճակը նաև երեկ, սակայն ի տարբերություն առաջին խաղի՝ թույլ տվեց ճակատագրական մի սխալ, որը, կարծում ենք, վճռեց դիմակայության ելքը: Երբ հաշիվը 1:1 էր, Մինասյանը 56-րդ րոպեին փոխարինեց մեր թիմի կազմում գերազանց խաղ ցուցադրող ֆուտբոլիստներից մեկին՝ հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանին: Վերջինս վերահսկում էր դաշտի միջին հատվածը և կապում էր խաղային օղակները: Այո, Մալաքյանը դեղին քարտ էր ստացել, բայց որքանո՞վ էր պատեհ առանցքային այս ֆիգուրին դաշտից դուրս բերելը: Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Պետրոս Ավետիսյանը, որը «Դյուդելանժի» հետ երևանյան խաղում բավական թույլ հանդիպում էր անցկացրել: Նշենք, որ Ավետիսյանը, ի տարբերություն Մալաքյանի, հարձակողական ոճի կիսապաշտպան է և միտված է դեպի մրցակցի դարպասը: Ավետիսյանի երեկվա ցույց տված խաղը կարելի է բնութագրել մեկ բառով՝ վատ: Ավետիսյանը դեռ պատրաստ չէ նման որակի և պատասխանատվության հանդիպումների:

Հիմա հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Ավետիսյանի խաղադաշտ դուրս գալուց հետո: Մինասյանը մրցակցին հանձնեց դաշտի կենտրոնը, իսկ մեր հարձակման օղակը ուղղակի կտրվեց կիսապաշտպանությունից: Թուլացավ կապը նաև պաշտպանության և կիսապաշտպանության միջև: Ավետիսյանի գործողությունների 90 տոկոսը խոտան էր, ինչի արդյունքում մեր դիրքերում որոշ դեպքերում իրարանցում էր սկսվում: Ավետիսյանը վրիպեց նաև 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ: Կարճ ասած՝ Մալաքյանին Ավետիսյանով փոխարինելու հետևանքով «Արարատ-Արմենիայի» խաղային մոդելը վերջնականապես փլուզվեց:

Ամեն դեպքում, սա ֆուտբոլ է, և ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Կյանքը շարունակվում է, և պետք չէ տեղի ունեցածը ողբերգություն դարձնել: Ասուլիսներից մեկի ժամանակ Մինասյանը նշել էր, որ «Արարատ-Արմենիան» դեռևս կայացման փուլում է: Այս թիմը լուրջ քայլ արեց դեպի մեծ ֆուտբոլ, և հիմա ժամանակն է հետևություններ անելու և դիրքերն ամրապնդելու:

«Եթե նայենք մեր հետագիծը՝ որտեղ էինք և ուր ենք հասել, ինձ թվում է՝ մենք լավ գործ ենք արել: Ես հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ու իմ աջակցությունն եմ ցույց տվել նրանց: Խաղի ընթացքը հաշվի առնելով՝ ոչ մի ձևով չենք կարող մեր ֆուտբոլիստներին բացասական բան ասել, որովհետև լավ խաղացին»,- խաղից հետո ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում