Օգոստոսի 30-ին, ժամը 09:00-ի դրությամբ Ծավ և Ներքին Հանդ գյուղերին հարակից տարածքներում իրականացվում է տեղանքի հետախուզում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, 27 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղից 5 աշխատակից 1 միավոր ջրատարով, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ից 5 աշխատակից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 1 ջրատար, Ծավ և Ներքին Հանդ գյուղերի 6 բնակիչ և Կապանի կոմունալ ծառայությունից 1 ջրատար: Դեպքի վայրում է գտնվում «1-03» ծառայության մեկ բրիգադ:
Ժամը 12:33-ին հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: