Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դիմադրության սահմանն «Իմ քայլը» խմբակցությունում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին, ու թեև պատգամավորը հստակ հայտնել է, որ պատճառները անձնական տիրույթում են և պարզապես հեռանում է քաղաքականությունից մի շարք անհրաժեշտ հատկանիշներ չունենալու եզրահանգմամբ, այդուհանդերձ հանրային-քաղաքական-մեդիա-փորձագիտական շրջանակների գերակշռող մասում այդ բացատրությունը չի ընդունվում: Պատգամավորի որոշումը ընկալվում է Ամուլսարի խնդրի համատեքստում՝ հաշվի առնելով այն, որ Առաքելյանը մինչ այդ հայտնել էր շահագործմանը դեմ լինելու տեսակետ: Ու քանի որ հարցի առիթով բավականին գեներացված է նաև «Իմ քայլը» խմբակցության հնարավոր տրոհման թեման, քանի որ Ամուլսարի հարցում կառավարության և վարչապետի կարծիքին հակառակ տեսակետ ունեցող պատգամավորները շատ են, Առաքելյանի հայտարարությունը հայտնվել է հենց այդ գեներացիայի շրջանակում:

Մինչև սեպտեմբերի 4-ը պարզ կլինի, թե արդյոք լինելո՞ւ է նոր ՇՄԱԳ: Նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել տեսակապ ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների հետ: Ինչ եզրակացություն է ձևավորվել դրանից հետո՝ պարզ չէ: Եթե չի լինում նոր ՇՄԱԳ, ապա ստացվում է, որ հանքը պետք է սկսի աշխատել: Սա նշանակում է դիմադրություն, ինչ ծավալի՝ դժվար է ասել:

Այդ դիմադրության սահմանը անկասկած անցնելու է նաև «Իմ քայլը» խմբակցությամբ: Դարձյալ բավական բարդ է ասել, թե ինչ ծավալի: Որովհետև մի իրավիճակ է մանդատը վայր դնելը, մեկ այլ իրավիճակ է մանդատը պահպանելն ու փաստորեն նոր իրավիճակում քաղաքականապես դիրքավորվելը: Կառավարող ուժի համար խնդիրը թերևս երկրորդ տարբերակում է, որովհետև այդ պարագայում է, որ կարող է առաջանալ մեծամասնության քաղաքական ճգնաժամ: Եթե մանդատը վայր է դրվում, ապա բնականաբար այն ստանձնում է ցուցակով հաջորդ անձը կամ ռեյտինգայինով հաջորդ ամենաշատ ձայն հավաքած անձը: Այսինքն՝ գործում է համալրման մեխանիզմը:

Իսկ ի՞նչ մեխանիզմ է գործում, եթե Ամուլսարի հարցում դեմ պատգամավորը վայր չի դնում մանդատը, միաժամանակ չի աջակցում կառավարող քաղաքական ուժին, որի կազմում հայտնվել է խորհրդարանում: Սակայն այստեղ հարցը նաև այն է, թե ի՞նչ են անում այդ պատգամավորները իրենց հակառակ դիրքորոշման համատեքստում: Նրանք ուղղակի դե՞մ են, թե՞ պատգամավորական իրավասություններն ու լիազորությունները աշխուժորեն դնում են Ամուլսարի դեմ պայքարի մասնակիցների, այսպես ասած, տրամադրության տակ՝ փաստացի դուրս գալով կառավարության դեմ:

Այսինքն՝ իրավիճակներն իրապես կարող են լինել տարբեր, և դրանից է կախված, թե արդյոք զուտ տարակարծությունը կբերի՞ քաղաքական ճգնաժամի, թե՞ ոչ: Ունի՞ այդ առումով որոշակի պատկեր կամ գծագիր կառավարող ուժի առաջնորդը, խորհրդարանի ղեկավարությունը:

Այն, որ Հայաստանում չկան այդօրինակ վիճակներում, այսպես ասած, անվտանգության հակաճգնաժամային բարձիկի դեր կատարող կուսակցական, քաղաքական, պետական ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ անկասկած է:

Նախկինում ամեն ինչ կարգավորվել է «պոլիտբյուրոյի» շրջանակում: Ներկայում, սակայն, իրողություններն այլ են, իսկ ինստիտուտներ դեռ չկան, և ըստ այդմ՝ որոշումները և հանգուցալուծումները լինելու են այլ տիրույթում՝ կախված իրավիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում