«Մենք առաջնահերթություններ ենք սահմանել ոչ միայն մասնագիտությունների, այլև ուսումնական ծրագրի առումով, և առաջնահերթ ենք համարել մագիստրատուրան»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Նրա խոսքով՝ բակալավրի պարագայում գնում են շատ ավելի վաղ տարիքում և ինտեգրվում են այնտեղի հասարակությանը. «Եվ այդ դեպքում վերադառնալու պայմանները շատ ավելի քիչ են»:
Հարցին՝ ո՞ր կազմակերպություններն են ֆինանսավորում առաջատար համալսարաններ ընդունված ուսանողներին, Հովհաննես Ղազարյանը պատասխանեց. «Այս պահին դոնորներին չեմ ուզում առանձնացնել, քանի որ հայտարարելու համար պետք է ստանանք նրանց համաձայնությունը: Բայց կայքում կան անուններ: Կան նաև տարբեր անհատներ, որոնց մասին մենք լրացուցիչ կհայտարարենք իրենց համաձայնությունը ստանալուց հետո»:
Մանրամասն՝ տեսանյութում: