Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Apple-ը նոր iPhone-ների շնորհանդեսի հրավեր է ուղարկել լրագրողներին

Apple ընկերությունը լրագրողներին շնորհանդեսի հրավեր Է ուղարկել, որը սեպտեմբերի 10-ին կկայանա Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) Apple Park մասնաշենքի տարածքում գտնվող Սթիվ Ջոբսի թատրոնում:

Ինչպես ճշտում Է Apple Insider պորտալը, որը մասնագիտանում Է այս ընկերության արտադրանքի վերաբերյալ նորությունների բնագավառում, միջոցառմանը կներկայացվեն iPhone սմարթֆոնի նորացված մոդելները: Պորտալը ներկայացնում Է հրավիրագրի պատկերը, որի վրա արված գրությունը հայտնում Է, որ միջոցառումն սկսվելու Է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին):

Պորտալի այն ենթադրությունը, թե ընկերությունը կցուցադրի նոր iPhone-ներ, հաստատվում Է գոյություն ունեցող պրակտիկայով. 2012 թվականից սկսած՝ Apple-ն իր սմարթֆոնի նոր մոդելները ներկայացնում Էր հենց սեպտեմբերի կեսերին:

Apple Insider-ին հաջողվել Է անունները չնշված սեփական աղբյուրներից որոշ լուրեր հավաքել ապագա նորույթի բնութագրերի վերաբերյալ: Դրանք, սակայն, ավանդաբար պաշտոնական հաստատում չեն ստացել, քանի որ ընկերությունը ջանում Է ինտրիգը պահպանել մինչեւ վերջին պահը:

Ըստ պորտալի տվյալների, Apple-ը մտադիր Է ներկայացնել iPhone-ի երեք մոդել՝ բյուջետային տարբերակը՝ LCD-Էկրանով, ինչպես նաեւ առաջատար սմարթֆոնի մեծ եւ փոքր տարբերակները՝ OLED- Էկրանով:

Նորույթի գլխավոր տարբերությունն այն մոդելների համեմատությամբ, որոնք ներկայացվել Էին 2018 թվականին, այն Է, որ սարքերի հետեւի պանելի վրա հայտնվելու Է լրացուցիչ խցիկ: Այսպես, թանկարժեք տարբերակներն ունենալու են երեք խցիկ, իսկ բյուջետայինը՝ երկու: The Verge պորտալն իր հերթին նշում Է, որ միջոցառմանը կարող Է նաեւ ներկայացվել MacBook նոութբուքի նոր մոդելը՝ 16 դյույմ անկյունագծով, տիտանից պատրաստված Apple Watch սմարթ-ժամացույցը, ինչպես նաեւ iPad Pro պլանշետային համակարգչի նորացված տարբերակը:

Բացի այդ, ինչպես նշում Է հրատարակությունը, ընկերության ներկայացուցիչները կպատմեն ծառայությունների բնագավառի նորամուծությունների, այդ թվում՝ սթրիմինգային Apple TV+-ի մասին: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 950 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում