«Մեզ անհրաժեշտ է ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք նորարարական գիտելիքը կներմուծեն Հայաստանի Հանրապետություն, և այդ 54 կրթաթոշակառուները այդ խնդիրն են լուծելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ լավ է, որ «Իմ քայլը» հիմնադրամը պայմանագրեր կնքելիս մասնագետների առաջ Հայաստան վերադառնալու պայման է դնում:
Ինչ վերաբերում է հարցին, որ պետությունը իր ձեռքը վերցնի այս ֆինանսավորումը, նախարարն ասաց՝ «Լույս» հիմնադրամի փակվելուց հետո այս հիմնադրամը լցրեց այդ վակուումը. «Իսկ մնացածը կախված է նրանից, թե տնտեսական ինչ աճ կլինի»:
Մանրամասն՝ տեսանյութում: